Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապեն ու Կոմունալ բաժնի պետը. ՔԿ

Այսօր աշխատավայրից ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ու կոմունալ բաժնի պետ Արտյոմ Չադրյանը: Տեղեկությունը հաստատեցին քաղաքապետարանից: Ազատության տեղեկություններով՝ Գյումրիի քաղաքապետի պարտակությունները կատարող Առաքելյանն ու Չադրյանը ձերբակալվել են հոկտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով: Քննչական կոմիտեից Ազատությանը փոխանցեցին, որ քիչ անց մանրամասներ կհայտնեն:


























