Դատախազը դատարան է հանձնել Զորականում անչափահասին առևանգած և նրա նկատմամբ խուլիգանություն կատարած մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթի նյութերը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Դատախազը դատարան է հանձնել Զորականում անչափահասին առևանգած և նրա նկատմամբ խուլիգանություն կատարած մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը դատարան է հանձնել Զորականում անչափահասին առևանգած և նրա նկատմամբ խուլիգանություն կատարած մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը 2025 թվականի դեկտեմբերի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Տավուշի մարզի Զորական բնակավայրում 2025 թվականի սեպտեմբերին անչափահասին առևանգած և նրա նկատմամբ խուլիգանություն կատարած մեղադրյալներ Հ.Ա.-ի, Մ.Բ.-ի, Տ.Ու.-ի, Լ.Ս.-ի և Հ.Գ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում դատախազը 2025 թվականի նոյեմբերի 2-ին հանրային քրեական հետապնդումներ էր հարուցել Հ.Ա.-ի, Մ.Բ.-ի, Տ.Ու.-ի, Լ.Ս.-ի և Հ.Գ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ խուլիգանություն) և 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելը):

2025 թվականի նոյեմբերի 3-ին և նոյեմբերի 4-ին միջնորդություններ են ներկայացվել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Հ.Ա.-ի, Մ.Բ.-ի, Տ.Ու.-ի, Լ.Ս.-ի և Հ.Գ.-ի նկատմամբ մեկ ամիս ժամկետով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Տ.Ու.-ի մասով միջնորդությունն ամբողջությամբ բավարարվել է, Հ.Ա.-ի, Մ.Բ.-ի և Հ.Գ.-ի մասով միջնորդությունները բավարարվել են մասնակի՝ 20 օր ժամկետով, իսկ Լ.Ս.-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 20 օր ժամկետով:

Նախաքննության ընթացքում միջնորդություններ են ներկայացվել մեղադրյալների նկատմամբ ընտրված կալանք խափանման միջոցը երկարաձգելու վերաբերյալ, որոնք Հ.Գ.-ի, Հ.Ա.-ի, Մ.Բ.-ի և Լ.Ս.-ի մասով ամբողջությամբ մերժվել են (վարույթ իրականացնող մարմնի որոշմամբ նրանց նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք այլընտրանքային խափանման միջոցը), իսկ Տ.Ու.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ համակցված կիրառվել է վարչական հսկողություն և բացակայելու արգելք այլընտրանքային խափանման միջոցները:

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վերոնշյալ որոշումների դեմ հսկող դատախազի կողմից հատուկ վերանայման բողոքներ են ներկայացվել Վերաքննիչ քրեական դատարան»,- ասված է հաղորդագրությունում:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Դատախազը դատարան է հանձնել Զորականում անչափահասին առևանգած և նրա նկատմամբ խուլիգանություն կատարած մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթի նյութերը