«Կասկադ»-ի մշակութային հանգույցի նախագծի իրականացման գործընթացը մեկնարկեց. Տիգրան Ավինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Մայրաքաղաք

«Կասկադ»-ի մշակութային հանգույցի նախագծի իրականացման գործընթացը մեկնարկեց. Տիգրան Ավինյան

«Կասկադ»-ի մշակութային հանգույցի նախագծի իրականացման գործընթացը մեկնարկեց. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Սիրելի երևանցիներ,

Մոտ մեկ տարի առաջ մենք մեկնարկեցինք  
«Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման գործընթացը։

Այդ ժամանակ շատերը անկեղծորեն կասկածում էին, որ Կասկադի գործընթացը երբևէ հնարավոր կլինի հասցնել վերջնակետին։

Այսօր մենք իրականացնում ենք մի ծրագիր, որը տասնամյակներով փակուղու մեջ էր։
Կասկադի գործընթացի մեկնարկը փաստացի փաստում է, որ պետությունը, համայնքը և մասնավոր հատվածը կարող են գործել որպես մեկ ամբողջություն՝ երկարաժամկետ արդյունքի համար։
Գրեթե մեկ տարի անց մենք առաջին անգամ կանգնած ենք մի կետի առաջ, որտեղ կարող ենք պաշտոնապես հայտարարել՝ Կասկադի մշակութային հանգույցի նախագծի իրականացման գործընթացը մեկնարկում է։

Շնորհակալություն եմ հայտնում Կառավարության մեր գործընկերներին, հատկապես ԿԳՄՍ նախարարությանը, GTB Holdings–ի գործընկերներին, ճարտարապետական համայնքին բոլոր քննարկումների, մասնագիտական դիտարկումների համար։

Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում Ջիմ Թորոսյանի և Սարգիս Գուրզադյանի ընտանիքներին աջակցության համար, իսկ պարոն Ասլան Մխիթարյանին մասնակցության, խորհրդատվության և կառուցողական ներգրավվածության համար։

Շնորհակալություն պարոն Վիլմոտին։
Պարոն Վիլմոտը ոչ միայն միջազգային մակարդակի ճարտարապետ է, այլ մասնագետ, որը մեծ հարգանքով է մոտենում քաղաքի պատմությանը, Ջիմ Թորոսյանի ստեղծած սկզբնական գաղափարին և Երևանի յուրահատուկ կերպարին։

Շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին, ում աշխատանքի շնորհիվ այսօր այստեղ ենք:

Եվ շատ կարևոր է ասել՝ ինչ է տալու այս նախագիծը երևանցիներին. այն բերելու է քաղաքային կյանքին նոր բովանդակություն՝ մշակութային միջոցառումներով, հանրային բաց տարածքներով, տեղծվելու է բարելավված միջավայր՝ վերականգնված լանջերով, կանաչապատված տարածքներով։ Կասկադը դառնալու է լիարժեք մշակութային հանգույց»,-գրել է քաղաքապետը:

«Կասկադ»-ի մշակութային հանգույցի նախագծի իրականացման գործընթացը մեկնարկեց. Տիգրան Ավինյան
«Կասկադ»-ի մշակութային հանգույցի նախագծի իրականացման գործընթացը մեկնարկեց. Տիգրան Ավինյան
«Կասկադ»-ի մշակութային հանգույցի նախագծի իրականացման գործընթացը մեկնարկեց. Տիգրան Ավինյան
«Կասկադ»-ի մշակութային հանգույցի նախագծի իրականացման գործընթացը մեկնարկեց. Տիգրան Ավինյան
«Կասկադ»-ի մշակութային հանգույցի նախագծի իրականացման գործընթացը մեկնարկեց. Տիգրան Ավինյան

Ավելին՝ Մայրաքաղաք

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. «Կասկադ»-ի մշակութային հանգույցի նախագծի իրականացման գործընթացը մեկնարկեց. Տիգրան Ավինյան