Արմավիրի մարզում «Mitsubishi Pajero»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. կարճ ժամանակ անց նա մահացել է — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Արմավիրի մարզում «Mitsubishi Pajero»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. կարճ ժամանակ անց նա մահացել է

Արմավիրի մարզում «Mitsubishi Pajero»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. կարճ ժամանակ անց նա մահացել է

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Շահեն Պ.-ն իր վարած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան գյուղի կենտրոնական փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Ծաղիկ Գ.-ին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Արմավիր» բժշկական կենտրոն, ապա դեպքի մասին ահազանգել ՀՀ ներքին գործերի նախարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Մինչ դեպքի վայր կժամաներ քննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բաղրամյանի բաժին և հայտնում են, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Բաղրամյանի բաժնի հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթը տեղի է ունեցել հետիոտնային անցումից մոտ 5-7 մետր հեռավորության վրա:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Արմավիրի մարզում «Mitsubishi Pajero»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. կարճ ժամանակ անց նա մահացել է