Իմ անունից մարդկանց ստիպում են իրենց բիզնեսները վաճառել. Աննա Հակոբյանը դիմել է դատախազություն — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Իմ անունից մարդկանց ստիպում են իրենց բիզնեսները վաճառել. Աննա Հակոբյանը դիմել է դատախազություն

Իմ անունից մարդկանց ստիպում են իրենց բիզնեսները վաճառել. Աննա Հակոբյանը դիմել է դատախազություն

«88» սուպերմարկետների ցանցի հետ իմ որևէ առնչության բացակայության վերաբերյալ իմ հայտարարությունից հետո ահազանգեր են հնչում, թե իմ անունից մարդկանց ստիպում են իրենց բիզնեսները վաճառել կամ իրենց տարածքները վարձակալության տալ` դրանցում գործող բիզնեսները փակելով։ Նման բովանդակությամբ պնդումներ կան նաև իմ վերոհիշյալ գրառման մեկնաբանություններում։

Նման արարքները, հաստատվելու դեպքում, քրեական պատասխանատվություն են ենթադրում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Այս առիթով այսօր դիմում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով սահմանված կարգով քննել նշված ահազանգերը։

Ակնկալում եմ, որ «88» սուպերմարկետների ցանցի գործունեությունը, տարածքների վարձակալության պայմանները, դրանցում հարկադրանքի, սպառնալիքի կամ հակաօրինական տարրերի մասին խոսակցությունները կհետաքննվեն, և հանրությանը կտրվեն հրապարակային պարզաբանումներ։

Բոլոր այն գործարարներին, ովքեր տուժել են նշված հանգամանքներում, կոչ եմ անում հրապարակայնորեն հայտարարել այդ մասին և, միևնույն ժամանակ, դիմել իրավապահ մարմիններին։

Տրամաբանական կլիներ, որ «88» սուպերմարկետների ցանցը նույնպես հանդես գար հրապարակային պարզաբանումներով։

Մտադիր եմ հետևողականորեն հետամուտ լինել իմ անվան այսպիսի շահարկման բոլոր դեպքերին, իմ անունից անընդունելի և առերևույթ հանցավոր գործողություններ կատարող անձանց բացահայտմանը և նրանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու գործին»,- գրել է Հակոբյանը։

Օրեր առաջ Աննա Հակոբյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ «88» սուպերմարկետների հետ ոչ մի առնչություն չունի:

Իմ անունից մարդկանց ստիպում են իրենց բիզնեսները վաճառել. Աննա Հակոբյանը դիմել է դատախազություն

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Իմ անունից մարդկանց ստիպում են իրենց բիզնեսները վաճառել. Աննա Հակոբյանը դիմել է դատախազություն