«Մեգամոլ»-ում գողություն կատարողները Հայաստանում հայտնի պարային ստուդիաներից մեկի անդամներ են — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

«Մեգամոլ»-ում գողություն կատարողները Հայաստանում հայտնի պարային ստուդիաներից մեկի անդամներ են

«Մեգամոլ»-ում գողություն կատարողները Հայաստանում հայտնի պարային ստուդիաներից մեկի անդամներ են

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերացիա են իրականցրել, որը կրել է «Պարելով գողություն չեն անում» անունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Մեգամոլ» առևտրի կենտրոնում 3 կանայք գողություն են կատարել: Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր և «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանները ձերբակալել և Նոր Նորքի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 41-ամյա Արմինեին, 17-ամյա Անգելինային և 36-ամյա Անիին:

Պարզվել է, որ նշված անձինք «Մեգամոլ» առևտրի կենտրոնում գործող «Էլ Սի Վայկիկի» խանութ սրահից գողացել են 2 հատ սփրոց, 2 հատ բարձի երես, 2 տուփ մոմ և 1 տուփ անկողնային պարագա։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք Հայաստանում հայտնի պարային ստուդիաներից մեկի աշխատակիցներ են, իսկ նրանցից մեկն էլ պարուսույց է:

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք նշված անձանց հետ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից էլ նշված անձինք ազատ են արձակվել:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. «Մեգամոլ»-ում գողություն կատարողները Հայաստանում հայտնի պարային ստուդիաներից մեկի անդամներ են