55-ամյա տղամարդը մահացել է մարզասրահում՝ պառկած հրում կատարելիս

Բրազիլիայում տղամարդը մահացել է մարզասրահում պառկած հրում կատարելիս, հաղորդում է Daily Mail-ը։ Նա կորցրել է ծանրաձողի կառավարումը, որն ընկել է նրա կրծքավանդակին։
Ոստիկանության նախնական հաղորդագրությունների համաձայն՝ 55-ամյա կրքոտ ծանրամարտիկ Ռոնալդ Մոնտենեգրոն մարզասրահում պառկած հրում կատարելիս ծանրաձողը թողել է ձեռքերից և այն ընկել է նրա կրծքավանդակին։ Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է նա հետո վեր կենում, բայց մի քանի վայրկյան անց կորցնում է գիտակցությունը։
Չնայած մարզասրահի անձնակազմի արագ օգնությանը և բժշկական կենտրոն շտապ տեղափոխմանը, Ռոնալդին չի հաջողվել փրկել։ Մարզական ակումբը, որտեղ մարզվել է Մոնտենեգրոն, ցավակցություն է հայտնել տղամարդու ընտանիքին և ընկերներին։ Իրենց հայտարարության մեջ ակումբի ներկայացուցիչները նշել են, որ ամբողջ թիմը անմիջապես օգնություն է ցուցաբերել և գործել հրահանգների համաձայն՝ փորձելով խուսափել վատագույնից։


























