Վարչապետն անդրադարձել է եկեղեցու շուրջ ստեղծված աղմուկին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Վարչապետն անդրադարձել է եկեղեցու շուրջ ստեղծված աղմուկին

Վարչապետն անդրադարձել է եկեղեցու շուրջ ստեղծված աղմուկին

Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցուն ոչինչ ավելի մեծ վնաս չի հասցնում, ինչքան Կտրիճ Ներսիսյանի ներկայությունը Մայր Աթոռում, և ոչ միայն Կտրիճ Ներսիսյանի: Այդ մասին Կառավարության ճեպազրուցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե ծավալվող իրադարձությունները կարող են վնասել ՀԱԵ-ն:

«Դա ուղղակի պահանջի ժանր չէ, որ ինչ-որ մեկը պահանջում է Կտրիճ Ներսիսյանի հրաժարականը: Մենք ասում ենք՝ պրոցես է սկսվել, և նա պետք է գնա այդտեղից: Այսինքն՝ այստեղ ընտրության հարց չէ՝ կտա՞ հրաժարական, թե՞ չի տա հրաժարական. նա պետք է գնա այդտեղից»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ իսկ գուցե Փաշինյանը հանդիպեր Գարեգին Բ-ի հետ, և հարցն ավելի հեշտ լուծվեր, վարչապետն արձագանքեց. «Ես հրապարակային գործիչ եմ, և կուլիսային գործելակերպը չի մտնում իմ աշխատելաոճի ու գործելաոճի մեջ: Ես թափանցիկ կերպով արտահայտում եմ այն, ինչ ասացի»:

Ինչ վերաբերում է ծավալվող իրադարձությունների հետևանքով ՀԱԵ-ի շուրջ ստեղծված աղմուկին, Փաշինյանը մեկնաբանեց՝ աղմուկը առողջացնող աղմուկ է:

«Ժողովրդավարական երկրները չպետք է աղմուկից խուսափեն և հրապարակային քննարկումներից խուսափեն:

Ես ասացի, որ Կտրիճ Ներսիսյանի հետ ես շփվելու, խոսելու բազմաթիվ առիթներ եմ ունեցել, և այդ խոսակցություններից իմ ստացած տպավորությունն է, իմ համոզմամբ, պատճառը, որ նրա ներկայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում աղետալի վնաս է հասցնում ՀԱԵ-ին:

Ինչպես երեկ առիթ ունեցա ասելու, իմ՝ ժամեր, օրեր տևած խոսակցության ընթացքում, ոչ մի անգամ որևէ անդրադարձ չի եղել հոգևոր թեմաների: Ես ինձ իրավունք չեմ վերապահել իր ներկայությամբ ինքս այդ թեմաներին անդրադարձ կատարեմ, իսկ ինքն էլ անդրադարձ չի կատարել, որովհետև դա իր հետաքրքրությունների տիրույթում պարզապես չկա»,- ասաց նա:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Վարչապետն անդրադարձել է եկեղեցու շուրջ ստեղծված աղմուկին