Հրաշալի առաջարկ է. ԿԳՄՍ նախարարը՝ 12-րդ դասարանում վարորդական իրավունքի տեսական գիտելիք ստանալու հնարավորության մասին (տեսանյութ) — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Հրաշալի առաջարկ է. ԿԳՄՍ նախարարը՝ 12-րդ դասարանում վարորդական իրավունքի տեսական գիտելիք ստանալու հնարավորության մասին (տեսանյութ)

Կարծում եմ, որ դա հրաշալի առաջարկ է, և ես կողմ եմ, որ 12-րդ դասարանում վարորդական դասընթացը առնվազն տեսական մասով դառնա հնարավորություն մեր աշակերտների համար, և իրենք կարողանան նաև հանձնել համապատասխանն քննությունները: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի՝ դպրոցի ավարտական դասարանում վարորդական իրավունքի տեսական գիտելիք ստանալու աշակերտների հնարավորությանը վերաբերող հարցին:

«Վստահ եմ, որ կարող ենք առնվազն սկսել փորձարկել, օրինակ՝ ավագ դպրոցներից, հաշվի առնելով նաև կադրային հնարավորությունները: Միանշանակ դրական եմ գնահատում: Շնորհակալություն լավ առաջարկի համար մեր բոլոր սովորողներին: Վստահ եմ, որ մոտ ապագայում կքննարկենք՝ ինչպես կարող ենք սկսել իրականացնել և, ինչո՞ւ ոչ, սեպտեմբերին մեկնարկենք»,- նշեց ԿԳՄՍ նախարարը:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Հրաշալի առաջարկ է. ԿԳՄՍ նախարարը՝ 12-րդ դասարանում վարորդական իրավունքի տեսական գիտելիք ստանալու հնարավորության մասին (տեսանյութ)