Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հետևաբար` Տեր Թադեն շարունակում է հանդիսանալ քահանա. Ռուբինյան

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Մայր Աթոռի կողմից արված հաղորդագրությանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և իր աջակցությունն է հայտնել Տ.Թադեհ քահանային.
«Լիակատար աջակցությունս եմ հայտնում Տեր Թադեին, որին եկեղեցազավթ Կտրիճ Ներսիսյանն այսօր «կարգալույծ» է արել:
Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հետևաբար` Տեր Թադեն շարունակում է հանդիսանալ քահանա:
Կտրիճ Ներսիսյանն ուզում է` կարող է ամբողջ եկեղեցուն կարգալույծ անել և եպիսկոպոս ձեռնադրել Լևոն Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին, Սարգսյանին ու ռուսաստանցի գործարարին, միևնույն է, նրա որոշումներն առոչինչ են»:

























