Ֆաբերժեի ձուն Լոնդոնի աճուրդում վաճառվել է ռեկորդային 30 միլիոն դոլարով — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Ֆաբերժեի ձուն Լոնդոնի աճուրդում վաճառվել է ռեկորդային 30 միլիոն դոլարով

Ֆաբերժեի ձուն Լոնդոնի աճուրդում վաճառվել է ռեկորդային 30 միլիոն դոլարով

Պետեր Կառլ Ֆաբերժեի ադամանդակուռ  բյուրեղյա ձուն, որը ժամանակին պատկանել է ռուսական կայսերական ընտանիքին, Լոնդոնի աճուրդում վաճառվել է ռեկորդային 22,9 մլն ֆունտ ստեռլինգով (30,2 մլն ԱՄՆ դոլար)։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Ըստ Christie’s աճուրդի տան՝ «Ձմեռային ձուն», որը համարվում է լեգենդար ոսկերչի ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկը, գնվել է դեկտեմբերի 2-ին։

Գնորդի անունը չի նշվում։ Ձուն զարդարված է 4500 ադամանդներով. այն պատվիրել է Նիկոլայ II ցարը 1913 թվականին՝ որպես նվեր իր մորը։Ֆաբերժեի ձվի վաճառքի նախորդ ռեկորդը 2007 թվականին էր, երբ այն աճուրդում վաճառվել էր 8,9 միլիոն ֆունտ ստեռլինգով։Ֆաբերժեն ռուսական կայսերական Ռոմանովների ընտանիքի համար ստեղծել է, ընդհանուր առմամբ, 50 ձու։

«Ձմեռային ձուն» մեկն է այն 7-ից, որոնք գտնվում են մասնավոր անձանց մոտ։ Մյուսները կամ կորել են կամ գտնվում են տարբեր կառույցներում և թանգարաններում։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Ֆաբերժեի ձուն Լոնդոնի աճուրդում վաճառվել է ռեկորդային 30 միլիոն դոլարով