Չինաստանը 30 տարվա մեջ առաջին անգամ կհարկի պահպանակների և հակաբեղմնավորիչների վաճառքը․ Bloomberg

Չինաստանը 13% ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) կսահմանի հակաբեղմնավորիչների, այդ թվում՝ պահպանակների և հակաբեղմնավորիչ դեղահաբերի վաճառքի վրա։ Այս ապրանքներն ազատված են հարկից 1993 թվականից՝ « մեկ ընտանիք մեկ երեխա» քաղաքականության շրջանակում։
Չինաստանի իշխանությունները փորձում են պայքարել ծնելիության կտրուկ անկման դեմ, քանի որ երկրի բնակչությունը նվազում է երրորդ տարին անընդմեջ։
Նոր հարկը ուժի մեջ կմտնի հունվարին։

























