Օքսֆորդի բառարանը հայտնել է տարվա բառը

Օքսֆորդի բառարանը «rage bait» բառն ընտրել է` որպես 2025 թվականի տարվա բառ՝ ըստ Օքսֆորդի համալսարանի հրատարակչության կայքում տեղադրված հաղորդագրության։
Մասնագետները պաշտոնապես առաջարկել են այս բառը նկարագրելու համար միտումնավոր սադրիչ առցանց բովանդակությունը, որն օգտագործվում է որոշակի առցանց աղբյուրի ժողովրդականությունը բարձրացնելու համար։ Այն ծագում է անգլերեն «rage» (զայրութ, ցասում) և «bait» (խայծ, ծուղակ) բառերից։
Օքսֆորդի լեզվաբանների կարծիքով՝ «rage bait» բառի հաճախականությունը վերջին 12 ամիսների ընթացքում եռապատկվել է։ Տերմինն առաջին անգամ առաջարկվել է Usenet հարթակի 2002 թվականի գրառման մեջ՝ նկարագրելու վարորդի արձագանքը լուսարձակի թարթմանը՝ որպես ճանապարհը զիջելու ազդանշան: Այնուհետև բառը դարձել է ինտերնետային ժարգոնի մաս և սկսել է օգտագործվել վիրուսային գրառումների վերաբերյալ: Բառարանը նշում է, որ «ragebait»-ը հետագայում մտել է մեդիա ոլորտի մասնագետների և ստեղծագործողների բառապաշար:

























