35 տարի վթարային դպրոցում սովորելուց հետո Ջրառատի երեխաները հիմա ունեն նոր դպրոց. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը սոցցանցի իր էջում նոր հրապարակում է արել.
«35 տարի վթարային դպրոցում սովորելուց հետո Կոտայքի մարզի Ջրառատի երեխաները հիմա ունեն նոր՝ սեյսմակայուն դպրոց։
1988թ-ի երկրաշարժից հետո դպրոցը զգալի վնասներ էր կրել, չուներ անգամ տարրական պայմաններ, ջեռուցում։
Նորակառույց դպրոցից բացի կառուցվել է նաև դպրոց տանող ճանապարհը:
Բարով վայելեք սիրելի ջրառատցիներ »:


























