Մի քանի օրից Երկրի բնակիչները կտեսնեն այս տարվա վերջին գերլուսինը․ Ազիզյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Մի քանի օրից Երկրի բնակիչները կտեսնեն այս տարվա վերջին գերլուսինը․ Ազիզյան

Մի քանի օրից Երկրի բնակիչները կտեսնեն այս տարվա վերջին գերլուսինը․ Ազիզյան

Դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը Երկրի բնակիչները կտեսնեն այս տարվա վերջին գերլուսինը։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը տիեզերքը նոր աստղագիտական ​​նվեր կառաջարկի։ Երկրաբնակները կկարողանան դիտարկել տարվա երրորդ և վերջին գերլուսինը։ Սակայն մասնագետները պարզաբանում են, որ աստղագիտության մեջ նման հասկացություն գոյություն չունի։ Այն հորինել են աստղաբանները, գաղափարն այն է, որ այս ժամանակահատվածում լիալուսինը համընկնում է Երկրից նրա ամենամոտ հեռավորության հետ։ Այս դիրքը մեր արբանյակը դարձնում է զգալիորեն ավելի մեծ և պայծառ, քան սովորաբար։ Այս տարի նոյեմբերի 5-ի գերլուսինը «չեմպիոն» էր, երբ մեր արբանյակը 7.9%-ով ավելի մեծ էր և 16%-ով ավելի պայծառ, քան սովորաբար։

Դեկտեմբերի 5-ի գիշերը երևույթը կլինի 2%-ով պակաս պայծառ, բայց ունի իր սեփական «ռեկորդները»։ 2025 թվականի դեկտեմբերի լիալուսինը կլինի ամենաբարձրը վերջին 17 տարվա ընթացքում։ Բանը նրանում  է, որ մենք այժմ ապրում ենք 18.6-ամյա ցիկլի հազվագյուտ փուլում, երբ Լուսնի ուղեծիրը գտնվում է իր առավելագույն թեքության վրա այդ պատճառով կարող է բարձրանալ ռեկորդային բարձրությունների: Հենց դա էլ տեղի կունենա դեկտեմբերի 5-ին. Լուսինը կհասնի +28°15.9′ թեքության: Սա դեկտեմբերյան լիալուսինը կդարձնի Հյուսիսային կիսագնդում ամենաբարձրը գրեթե երկու տասնամյակի ընթացքում: Հաջորդ անգամ, երբ լուսինը կբարձրանա այս բարձրության վրա, կլինի միայն 2042 թվականին: Այնպես, որ պետք է որսալ այդ պահը: Լիալուսինը կարելի է դիտարկել դեկտեմբերի 5-ին, Երևանի ժամանակով ժամը 03:14-ին:

Ի դեպ, դեկտեմբերյան լիալուսինը կոչվում է Սառը Լուսին: Այն ծագում է բնիկ ամերիկացիների մոհավկ մշակույթից, որոնց համար դեկտեմբերը կտրուկ ցրտերի և երկար գիշերների ժամանակ էր»,-նշել է նա:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Մի քանի օրից Երկրի բնակիչները կտեսնեն այս տարվա վերջին գերլուսինը․ Ազիզյան