Երևանի համայնքային մանկապարտեզները շարունակվում են համալրվել նոր գույքով (տեսանյութ)
2025 թվականին նախակրթական գործընթացն առավել արդյունավետ և ժամանակակից ձևաչափով կազմակերպելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել շուրջ 800 միավոր գույք:
Բացի այդ, 150 համայնքային մանկապարտեզները համալրվել են զարգացնող խաղերով, այդ թվում` դիդակտիկ քարտեր, սեղանի զարգացնող խաղեր, որոնք հայկական արտադրության են և հայալեզու:


























