Արագածոտնի մարզում 22-ամյա երիտասարդը պայթյունի հետևանքով Ապարանի հիվանդանոցից ուղղաթիռով տեղափոխվել է Երևան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Արագածոտնի մարզում 22-ամյա երիտասարդը պայթյունի հետևանքով Ապարանի հիվանդանոցից ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

Արագածոտնի մարզում 22-ամյա երիտասարդը պայթյունի հետևանքով Ապարանի հիվանդանոցից ուղղաթիռով տեղափոխվել է  Երևան

Նոյեմբերի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սադունց գյուղի զորամասի հարակից դաշտերում կովերին արածացնելու ժամանակ պայթյունի հետևանքով «Աջ ձեռքի և աջ ոտքի վնասվածք» նախնական ախտորոշմամբ «Ապարան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ում առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ով այնուհետև ուղղաթիռով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մանվել Թամրազյանի և բաժնի պետի տեղակալ Խալաթյանի գլխավորությամբ, որտեղ պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ 22-ամյա Աբրահամ Բ․-ն է։

Բժիշկները ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժամունքում։

Ոտիկանները և պարեկները պարզել են, որ ժամը 14։00-ի սահմաններում ոչխարներին արածացնելու ժամանակ Աբրահամ Բ․-ն մտել է 102-րդ ռուսական ռազմաբազայի կրակադաշտի տարածք, որտեղ տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստացել է մարմնական վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժին։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Արագածոտնի մարզում 22-ամյա երիտասարդը պայթյունի հետևանքով Ապարանի հիվանդանոցից ուղղաթիռով տեղափոխվել է Երևան