Օդի որակը Երևանում նոյեմբերի կեսերից վատթարանում է, բարելավվում՝ մարտի կեսերից. թեև բարդ, բայց կան լուծումներ. Ավինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Մայրաքաղաք

Օդի որակը Երևանում նոյեմբերի կեսերից վատթարանում է, բարելավվում՝ մարտի կեսերից. թեև բարդ, բայց կան լուծումներ. Ավինյան

Օդի որակը Երևանում նոյեմբերի կեսերից վատթարանում է, բարելավվում՝ մարտի կեսերից. թեև բարդ, բայց կան լուծումներ. Ավինյան

Արդեն երկու տարի Երևանի քաղաքապետարանն իրականացնում է օդի որակի չափումներ: 2024 թվականից խոշոր կառուցապատող ընկերություններում ներդրված են սարքեր, որոնք միացված են քաղաքապետարանի GIS համակարգին:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ 175 սարքից ստացվող տվյալները խոսում են այն մասին, որ օդի որակը Երևանում նոյեմբերի կեսերից վատթարանում է և սկսում է բարելավվել մարտի կեսերից:

«Ցավալին այն է, որ երևույթը բարդ գործոններով է պայմանավորված, առաջին հերթին՝ մեր աշխարհագրական դիրքով և այս ժամանակահատվածում նաև որոշակի եղանակային պայմաններով, օդի ինվերսիայով, այդ օդը գալիս է մեր տարածաշրջան և շատ էական ժամանակ մնում է:

Իհարկե լուծումներ կան, շատ բարդ լուծումներ են դրանք, շատ դեպքերում նույնիսկ Երևանի սահմաններից դուրս պետք է իրականացվեն այդ լուծումները։ Եթե երկարաժամկետ լուծումների մասին ենք խոսում, ապա հարյուրավոր հեկտարներով նոր անտառածածկ, մշտադալար կանաչապատ տարածքների ստեղծման մասին է, որոնք որոշակի պատնեշ կարող են ստեղծել եկող քամիների համար։

Իսկ կարճաժամկետի մասով՝ հետևյալն է. հնարավոր է 10-15 կրիտիկական օր, որոնց մասին նախօրոք տեղեկացված լինենք, եթե այդ օրերին մենք էական, ստանդարտից դուրս վարչարարական աշխատանք անենք, դա կարող է ազդել 45-60 օրվա վրա: Խոսքն այն մասին չէ, որ օդի որակը շատ լավը կլինի այդ ընթացքում, բայց 10 օր ճիշտ, թիրախային, կետային  աշխատանքի դեպքում մենք կարող է հնարավորություն ունենանք մոտ 20 տոկոսի ազդեցություն ունենալ, ինչը էական է»,- ասել է Ավինյանը:

Քաղաքապետը նշել է, որ կառուցապատողներին նաև պետք է տեղեկացնել փոշու ճնշիչ սարքերի տեղադրման մասին, կարգավորման վերաբերյալ որոշումը քաղաքապետարանը կընդունի դեկտեմբերին: Պաշտպանիչ ցանցերից զատ, նաև դրանք կդառնան պարտադիր:

Ավելին՝ Մայրաքաղաք

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Օդի որակը Երևանում նոյեմբերի կեսերից վատթարանում է, բարելավվում՝ մարտի կեսերից. թեև բարդ, բայց կան լուծումներ. Ավինյան