Նարեկ Կարապետյանը այսօր կմասնակցի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվող պատարագին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Նարեկ Կարապետյանը այսօր կմասնակցի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվող պատարագին

Նարեկ Կարապետյանը այսօր կմասնակցի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվող պատարագին

«2 օր առաջ, եկեղեցու դեմ արշավի շրջանակներում, Հայաստանի 16–րդ վարչապետը հայտարարեց, որ պատարագի է մասնակցելու Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում։

Լրատվականների տվյալներով՝ պետական ապարատը մարդկանց է հավաքագրում վարչապետի այս քաղաքական ակցիային մասնակցելու համար։

Ինձ համար մի անձնական հարց է առաջացել այս հայտարարության արդյունքում։ Վերջին 15 տարին ամեն կիրակի ես մասնակցել եմ Սուրբ Սարգիս եկեղեցու պատարագին, և դա ինձ թույլ է տվել չտրվել ունևոր ընտանիքների շատ զավակներին հատուկ թուլություններին։

Այս 15 տարվա մեջ ես գեթ մեկ անգամ չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին մասնակցելուց պատարագին, չնայած նրա գրասենյակը («Հայկական Ժամանակ» թերթի) ընդամենը 50 մետր հեռավորության վրա է եկեղեցուց։

Հարցը կայանում է հետևյալում՝ գնա՞լ պատարագի, ինչպես ամեն շաբաթ, քո սիրած եկեղեցում, որտեղ կլինեն քո հայրենիքի համար աղետաբեր մարդիկ և մի թույլ սրբազան, թե՞ չգնալ։

Պատասխանը գտա․ գնալ։

Այս եկեղեցին իմ հոգևոր առողջարանն է, և քաղաքական տուրիստների պատճառով ես չպետք է հրաժարվեմ այնտեղից։ Իհարկե, դժվար կլինի կենտրոնանալ և հաղորդվել Պատարագի խորհրդին, քանի որ այնտեղ կլինի մի մարդ, ով պատասխանատու է վերջին տարիների Հայաստանը պատած ողբի համար։ Բայց կփորձեմ»։

Այս մասին ասել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր Սուրբ Սարգիս եկեղեցում սուրբ և անմահ պատարագին մասնակցելու մասին և հավելել, որ տարիներ առաջ հենց այդ եկեղեցում է ժամանակին մկրտվել:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Նարեկ Կարապետյանը այսօր կմասնակցի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվող պատարագին