Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. shamshyan.com

նոյեմբերի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում հետախուզում է հայտարարվել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու, գենեարալ- մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ։
Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Նշվում է,որ Խաչատուրովը հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասի, (այն է՝ կաշառք տալը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և ՀՀ Քր.Օր-ի 549-րդ հոդվածի 3-րդ մասի (այն է՝ իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում) հատկանիշներով։


























