Դшժшնшբшր սպшնվшծ Բորիսնէ. 15 հոգով են արել, մեքենան վшրել նրա վրш — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Դшժшնшբшր սպшնվшծ Բորիսնէ. 15 հոգով են արել, մեքենան վшրել նրա վրш

Դшժшնшբшր սպшնվшծ Բորիսնէ. 15 հոգով են արել, մեքենան վшրել նրա վրш

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն, սպանության փորձ և խուլիգանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական վարույթը նախաձեռնվել է նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Նոր Նորքի Շոպրոնի փողոցի հասցեներից մեկում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով, որի ժամանակ մասնակիցներից մեկը իր վարած ավտոմեքենայով, որի մակնիշը պարզվում է, վրաերթի է ենթարկել կռվի մասնակիցներից Երևանի բնակիչ 31-ամյա Բորիս Արզումանյանին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վրաերթի ենթարկված Բորիս Արզումանյանը մահացել է, իսկ ըստ օպերատիվ տեղեկությունների՝ կռվի մասնակիցներից Երևանի բնակիչ 30-ամյա Սերգեյ Աղաջանյանը մարմնական վնասվածքներ է ստացել։ 

Այս պահին նշված դեպքի շրջանակում քրեական ոստիկանները մեկ հոգու հայտնաբերել են, ով որպես կասկածյալ ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, իսկ կռվի մասնակիցների մեծ մասը, որոնց թիվը, ըստ օպերատիվ տեղեկությունների, հասնում է 15-ի, ոչ ոք չեն հայտնաբերվել։

Երեկ՝ նոյեմբերի 28-ին, մահացածի հուղարկավորությունն էր։

Շամշյանի տեղեկություններով՝ քրեական և համայնքային ոստիկանները և քննիչները հայտնաբերել են մի քանի թանկարժեք ավտոմեքենաներ, և դրանք տեղափոխվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք, քանի որ կան կասկածներ, որ նշված ավտոմեքենաներով են վիճաբանության մասնակիցները ժամանել դեպքի վայր։ 

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Դшժшնшբшր սպшնվшծ Բորիսնէ. 15 հոգով են արել, մեքենան վшրել նրա վրш