Պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը՝ պետությանը. համոզված եմ՝ մարդուն ուժեղացնելու միայն մի ձև կա՝ կրթություն. Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը՝ պետությանը. համոզված եմ՝ մարդուն ուժեղացնելու միայն մի ձև կա՝ կրթություն. Փաշինյան

Պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը՝ պետությանը. համոզված եմ՝ մարդուն ուժեղացնելու միայն մի ձև կա՝ կրթություն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամների հետ։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ներկայացրել է հասարակական խորհրդի գործունեությունը՝ միտված երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վերհանմանն ու լուծմանը։ Այս առումով, Մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման համար և համոզմունք հայտնել, որ խորհրդի անդամներին հուզող բազմաթիվ հարցեր կքննարկվեն, ինչը կնպաստի նաև խնդիրների լուծմանը։

Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին։ Դրանք վերաբերել են երեխաների իրավունքների պաշտպանությանը, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովմանը։ Անդրադարձ է կատարվել նաև կրթության ոլորտում առկա խնդիրներին, Կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքին, զբոսաշրջության զարգացմանը, օդի աղտոտվածության խնդրին, քրեական ենթամշակույթի և հանցավորության դեմ պայքարին, պետություն–քաղաքացի հարաբերություններին և այլ թեմաների։

Ամփոփելով, վարչապետ Փաշինյանը նշել է․ «Պետություն-քաղաքացի հարաբերությունն, իմ պատկերացմամբ, հետևյալն է․ պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը։ Հարց է ծագում, իսկ ինչպե՞ս պետք է պետությունն ուժեղացնի մարդուն․ դրա համար կա երեք գործիք․ առաջինը՝ կրթությունն է, երկրորդը՝ կրթությունն է, երրորդը՝ կրթությունն է։ Այսինքն, ես համոզված եմ, որ մարդուն ուժեղացնելու միայն մի ձև կա՝ կրթություն»։

Վարչապետի համոզմամբ՝ այսօրվա հանդիպմանը բարձրացված բազմաթիվ հարցերի լուծումը կրկին կրթությունն է և «300 դպրոց, 500 մանկապարտեզ»–ի, «Ակադեմիական քաղաք»-ի ծրագրերն այդտեղից են ծնվել։ «Այսօրվա շատ խնդիրներ մենք պետք է լուծենք մանկապարտեզ և դպրոց կառուցելով։ Այսօրվա մեր բոլոր խնդիրների լուծումը ես տեսնում եմ կրթության ոլորտում ներդրում անելու մեջ»,- շեշտել է երկրի ղեկավարը։

Պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը՝ պետությանը. համոզված եմ՝ մարդուն ուժեղացնելու միայն մի ձև կա՝ կրթություն. Փաշինյան
Պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը՝ պետությանը. համոզված եմ՝ մարդուն ուժեղացնելու միայն մի ձև կա՝ կրթություն. Փաշինյան
Պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը՝ պետությանը. համոզված եմ՝ մարդուն ուժեղացնելու միայն մի ձև կա՝ կրթություն. Փաշինյան
Պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը՝ պետությանը. համոզված եմ՝ մարդուն ուժեղացնելու միայն մի ձև կա՝ կրթություն. Փաշինյան

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը՝ պետությանը. համոզված եմ՝ մարդուն ուժեղացնելու միայն մի ձև կա՝ կրթություն. Փաշինյան