Երևանը հյուրընկալել է տարվա առողջապահական ամենամեծ իրադարձությունը:

Նոյեմբերի 27-30-ը «Մերիդյան Էքսպո» կենտրոնում անցկացվում է «Հայկական առողջապահական միջազգային ցուցահանդես 2025»-ը, որի ընթացքում կազմակերպված «Yerevan Pain Days» միջազգային առողջապահական արշավն իր շուրջն է համախմբել ոլորտի առաջատարների՝ աշխարհի ավելի քան 50 երկրներից:
Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը:
Նախաձեռնության գլխավոր գործընկերը Երևանի քաղաքապետարանն է, որի ենթակայության ներքո գործող առողջության կենտրոնները, շտապօգնությունը, կրթական և հանրային առողջության ծրագրերը ներկայացված են այս հարթակում:

























