Հաստատվել է Արշակ Խաչատրյանի մասնակցությամբ տեսանյութերի իսկությունը. լուսանկարներ

Քննչական կոմիտեում իրականացված փորձաքննությունների արդյունքում հաստատվել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանի մասնակցությամբ տեսանյութերի իսկությունը։
Այս մասին հայտարարել են եպիսկոպոսները՝ տարածելով հայտարարություն և պահանջելով Արշակ Խաչատրյանի և Կտրիճ Ներսիսյանի հեռացումը եկեղեցուց:
Ավելի վաղ հայտնել էինք, որ տելեգրամյան ալիքներում Եպիսկոպոսաց դասին վերաբերող նոր հայտարարության լուսանկար է տարածվում:
Դրանում ասվում է, որ փորձագիտությամբ հաստատվել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը, որը ներկայացվել է Գարեգին Բ-ին (Կտրիճ Ներսիսյան): Վերջինս առոչինչ է համարում այս արդյունքները:
Հաշվի առնելով սա՝ եպիսկոպոսները դիմել են մնացյալ եպիսկոպոսներին և հանրությանը՝ հայ եկեղեցին Կտրիճ Ներսիսյանից և Արշակ Խաչատրյանից մաքրելու գործընթացին միանալու համար:
Նկատենք, որ տարածվող հայտարարությունում նշված են հոգևորականների անունները, նրանցից ոմանք ստորագրել են դրա ներքո:





























