Լիդյա Մանթաշյանի կալանքը վերացվեց:

Լիդյա Մանթաշյանի կալանքը վերացվեց: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց վարչական հսկողություն և գրավ 2 միլիոն 500 հազար դրամի չափով:
«Եթե Լիդյա Մանթաշյանի կալանքի հարցը առաջնահերթության չարժանանա, ես դատարանի դահլիճից դուրս կգամ։ Լիդյա Մանթաշյանի կալանքի տակ գտնելը մեր պատվի եւ արժանապատվության հարցն է»,- այսօր «18 արդարների» գործով դատական նիստի ժամանակ դատարանում հայտարարեց փաստաբան Արամ Վարդեւանյանը։


























