Երևանի քաղաքապետարանի թիվ 15 պոլիկլինիկայի տնօրեն Սերգեյ Մանուկյանը մասնակցել է վարժական հավաքի

Երևանի քաղաքապետարանի թիվ 15 պոլիկլինիկայի տնօրեն Սերգեյ Մանուկյանըմփ մոտ մեկ ամիս առաջ ստացավ 25-օրյա վարժական հավաքի մասնակցելու ծանուցում ու ներկայացավ տարածքային զինկոմիսարիատ։ Ապա մեկնեց վրանային ավան՝ զինվորական նախնականպատրաստություն անցնելու։
Սերգեյն ու հավաքի մյուս մասնակիցները բացազատված ուսումնական կետերում սովորեցին, թե ինչպես պետք է ճիշտ օգտվել զենքից, կապի ռադիոկայաններից ու ռազմատեխնիկական այլ միջոցներից։Անվտանգության բոլոր կանոնները յուրացնելուց հետո նրանք բարձրացան բանակային դիրքեր՝ հերթապահությու նիրականացնելու։
Փոխգնդապետ Էդգար Մեծոյանի խոսքով՝25-օրյա վարժական հավաքների նպատակը պահեստազորի պատրաստվածության մակարդակը բարձրացնելն է։
-Վարժական հավաքի մասնակցող զինծառայողները անմիջապես ստանում ենհամազգեստ, ուսապարկ, քնապարկ և այլն։Այսինքն՝ այն ամենն, ինչ անհրաժեշտ է վարժանքները պատշաճ մակարդակով իրականացնելու համար: Ինչպես 10-օրյա պարապմունքների ժամանակ, այնպես էլ դիրքում, վարժական հավաքի անձնակազմին տրվում են որակյալ ու սննդարար ուտեստներ։ Նշեմ, որ վարժական հավաքի մասնակիցները 25 օրերի ընթացքում օգտվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասինօրենքով» զինծառայողներին շնորհված բոլոր արտոնություններից, այդ թվում՝ սոցիալական երաշխիքներից,- տեղեկացնում է զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ Էդգար Մեծոյանը։ Իսկ Սերգեյ Մանուկյանը ներկայացնում է իր կարծիքը.
Պարտադիր ժամկետայինզին ծառայություն եմ անցել 1998-ից 2000 թվականներին։ Այդ տարիների հետհամեմատած՝ բանակում մեծ փոփոխություններ կան՝ սկսած միջանձնային հարաբերություններից մինչև համազգեստի որակն ու սնունդը։Վարժական հավաքները պետք են բոլորիս, որ վերհիշենք ու ամրապնդենք մեր զինվորական գիտելիքներն ու գործնական հմտությունները: Վարժական հավաքի ժամանակ ղեկավարել եմ բուժծառայությունը։ Կազմակերպել եմ առաջին բուժօգնության ուսուցողական դասընթացներ։ Բանակային դիրքում մասնագիտական խորհուրդներ եմ տվել բուժակներին։ Մեր զինվորները այսօր ապահովված են լիարժեք բուժօգնությամբ։
Հայրենիքի հանդեպ պարտքը կատարելուց հետո 25-օրյա վարժական հավաքի մասնակից Սերգեյ Մանուկյանը վերադարձավ աշխատավայր։ Բժշկական անձնակազմը Սերգեյին դիմավորեց հպարտությամբ։ Վերջինս էլ շնորհակալություն հայտնեց անձնակազմին, որ իր բացակայության ժամանակ աշխատանքի ընթացակարգը չի խախտվել, և պոլիկլինիկան գործել է անխափան։
Պաշտպանության նախարարությունը Սերգեյ Մանուկյանին օրինակելի ծառայության համար պարգևատրել է հուշանվերով, որը տեղ է գտել նրա աշխատասենյակում։

























