Կրակոցներ և վիրավորներ Սպիտակ տան մոտ. Թրամփը կատարվածը որակել է որպես ահաբեկչություն — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Կրակոցներ և վիրավորներ Սպիտակ տան մոտ. Թրամփը կատարվածը որակել է որպես ահաբեկչություն

Կրակոցներ և վիրավորներ Սպիտակ տան մոտ. Թրամփը կատարվածը որակել է որպես ահաբեկչություն

Վաշինգտոնի կենտրոնում՝ Սպիտակ տան մոտ, կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում են միջազգային լրատվամիջոցները, ծանր վիրավորում է ստացել Ազգային գվարդիայի երկու զինծառայող:

Կրակոցներ արձակած անձը ևս վիրավոր է, նա ձերբակալվել է: ԱՄՆ իշխանությունները հայտնել են, որ նա երկիր է ժամանել Աֆղանստանից 2021 թվականին: CBS-ը՝ հղում անելով աղբյուրներին, գրել է, որ  իրավապահ մարմինների աշխատակիցները հարձակվողին նույնականացրել են որպես Աֆղանստանի 29-ամյա քաղաքացի Ռահմանուլլա Լականվալ։

Ազգային գվարդիայի անդամների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարձակումը որակել է որպես ահաբեկչական ակտ։ Կրակոցներից անմիջապես հետո Truth Social-ում իր գրառման մեջ  Թրամփը կրակողին անվանել է «կենդանի»։ Ամերիկացի առաջնորդը նաև շեշտել է, որ նա շատ բարձր գին կվճարի իր գործողությունների համար։

Ավելի ուշ ժողովրդին ուղղված իր ուղերձի ժամանակ, Թրամփը հայտարարել է.

«Դա մեր ամբողջ ժողովրդի, մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր: Մենք չենք հանդուրժի օրենքն ու կարգը խախտող նման հարձակումները այն մարդկանց կողմից, ովքեր նույնիսկ չպետք է գտնվեին մեր երկրում»։

Ամերիկացի առաջնորդը նաև հաստատել է, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին հանձնարարել է Վաշինգտոնում տեղակայել Ազգային գվարդիայի լրացուցիչ 500 զինծառայող։

«Մենք Ամերիկան ​​կրկին կդարձնենք բացարձակապես անվտանգ»,- հավելել է նա՝ շնորհակալություն հայտնելով հետախուզական գործակալություններին։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Կրակոցներ և վիրավորներ Սպիտակ տան մոտ. Թրամփը կատարվածը որակել է որպես ահաբեկչություն