Ռոնալդուն կարող է մասնակցել Աշխարհի առաջնության բացման խաղին՝ չնայած կարմիր քարտին

ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեն Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին Իռլանդիայի թիմի դեմ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի 5-րդ տուրի խաղում (0-2) ստացած կարմիր համար որակազրկել է երեք խաղով, որից երկուսը` պայմանական, հայտնում է Marca-ն։
40-ամյա հարձակվողն արդեն կրել է իր պատիժը` բաց թողնելով Հայաստանի հավաքականի դեմ որակավորման փուլի վերջին հանդիպումը (9-1)։ Նա կկարողանա մասնակցել Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղին։
«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն իռլանդացիների դեմ խաղում դաշտից հեռացվել էր մրցակցի պաշտպան Դարա Օ'Շիին արմունկով հարվածելու համար։


























