Շարունակում են լայն տարածում ունենալ գենդերային հիմքով բռնության տարբեր դրսևորումներ. ՄԻՊ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Շարունակում են լայն տարածում ունենալ գենդերային հիմքով բռնության տարբեր դրսևորումներ. ՄԻՊ

Շարունակում են լայն տարածում ունենալ գենդերային հիմքով բռնության տարբեր դրսևորումներ. ՄԻՊ

Նոյեմբերի 25-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» ամենամյա միջազգային քարոզարշավի մեկնարկին նվիրված համաժողովին և հանդես եկել ողջույնի խոսքով։

Այս տարի քարոզարշավը կրում է «Միավորենք մեր ջանքերը՝ հանուն անվտանգ թվային միջավայրի» խորագիրը, որը համահունչ է ժամանակակից մարտահրավերներին՝ ընդգծելով թվային անվտանգությունը` որպես մարդու իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչ։

ՄԻՊ աշխատակազմի փոխանցմամբ՝ ողջունելով մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ այս խորհրդանշական օրը ևս մեկ հնարավորություն է ոչ միայն բարձրաձայնելու կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության առաջնահերթության մասին, այլև ընդգծելու այդ ուղղությամբ միասնական ու համակարգային աշխատանքի անհրաժեշտությունը. «Անհնար է պատկերացնել մարդու իրավունքների պաշտպանության լիարժեք ու արդյունավետ համակարգ, եթե հասարակությունում բացակայեն հանդուրժողականությունն ու համերաշխությունը։ Ցավոք, մինչ օրս շարունակում են լայն տարածում ունենալ գենդերային հիմքով բռնության տարբեր դրսևորումներ, ներառյալ` կանանց և աղջիկների նկատմամբ հոգեբանական, տնտեսական, սեռական և բռնության այլ տեսակները։ Շեշտում եմ՝ խոսքը միայն ֆիզիկական բռնության մասին չէ: Խնդիրը շատ ավելի խորքային է, և մարդիկ հաճախ չեն էլ ճանաչում բռնության տեսակներն, արդյունքում` չեն էլ պայքարում բռնության դեմ»։

Անդրադառնալով ոլորտի համակարգային բարելավման անհրաժեշտությանը՝ Անահիտ Մանասյանը կարևորել է մարդու իրավունքների կրթության զարգացումը՝ նշելով, որ կրթական միջավայրում սերմանվող արժեքները կարող են առանցքային դեր խաղալ կարծրատիպերի հաղթահարման, հավասարության ընկալման խորացման և բռնության կանխարգելման գործում։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը։

Միջոցառումն իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից՝ «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակում և Եվրոպական միության աջակցությամբ։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Арман Царукян стал чемпионом RAF

Ավելի շատ նորություններ

  1. Շարունակում են լայն տարածում ունենալ գենդերային հիմքով բռնության տարբեր դրսևորումներ. ՄԻՊ