Լոս Անջելեսում սպանվել է 22-ամյա երգչուհի ԴԵԼԱՐՈՍԱ-ն

Լոս Անջելեսում հրազենային կրակոցներով սպանվել է 22-ամյա երգչուհի Մարիա Դե Լա Ռոզան, որը հայտնի է որպես ԴԵԼԱՐՈՍԱ-ն։
Նրա մահվան մասին առաջին հաղորդագրությունները հայտնվել են New York Post-ում։
Հաղորդվում է, որ երկու զինված անձինք դարանակալած են եղել։ Ողբերգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին Նորթրիջ թաղամասում։ Տղամարդիկ վազել են դեպի կայանված մեքենան, որում գտնվում էին Դե Լա Ռոզան և նրա երկու ծանոթները, և կրակ են բացել մոտ հեռավորությունից։
ABC 7-ի տվյալներով՝ երգչուհու հետ մեքենայում գտնվող երկու տղամարդիկ ծանր վիրավորվել են։
Քննիչները կասկածում են, որ հարձակումը կարող է կապված լինել ավազակախմբի հետ, սակայն դրդապատճառը դեռևս պարզված չէ։ Կասկածյալները փախել են դեպքի վայրից։
ԴԵԼԱՐՈՍԱ-ն նոր էր սկսում հայտնի դառնալ լատինաամերիկյան երաժշտական ասպարեզում. անցյալ օգոստոսին նա թողարկեց «No Me Llames» երգը, որը գրավեց ժանրի երկրպագուների ուշադրությունը։
Աղբյուրը՝ Փաստինֆո

























