Արտակարգ դեպք՝ Երևանում. Նաիրի Զարյան փողոցում հրդեհ է բռնկվել «Mini Cooper»-ում. այն վերածվել է մոխրակույտի. ջերմահարվել է կայանված «Mercedes»-ը. տուժածին առաջինն օգնության են հասել ավտոլվացման կետի աշխատակիցները — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Արտակարգ դեպք՝ Երևանում. Նաիրի Զարյան փողոցում հրդեհ է բռնկվել «Mini Cooper»-ում. այն վերածվել է մոխրակույտի. ջերմահարվել է կայանված «Mercedes»-ը. տուժածին առաջինն օգնության են հասել ավտոլվացման կետի աշխատակիցները

Արտակարգ դեպք՝ Երևանում. Նաիրի Զարյան փողոցում հրդեհ է բռնկվել «Mini Cooper»-ում. այն վերածվել է մոխրակույտի. ջերմահարվել է կայանված «Mercedes»-ը. տուժածին առաջինն օգնության են հասել ավտոլվացման կետի աշխատակիցները

Այսօր՝ օգոստոսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նաիրի Զարյան 26/3 հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում։

Մինչ կժամանեին Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են դեպքի վայրի հարևանությամբ գործող ավտոլվացման կետի աշխատակիցները և այդ պահին նշված վայրով անոնցող Երևանի քաղաքապետարանի ջրցան ավտոմեքենան։ Ապա հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի, ջերմահարվել է նաև «Mini Cooper»-ի առջևի հատվածում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։

Ահազանգով ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վարորդ՝ Երևանի բնակիչ 73-ամյա Արարատ Ա.-ին, ում այնուհետև տեղափոխելն են Այրվածքաբանության ազգային կենտրոն. նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են «Mercedes»-ի սեփականատիրոջ ինքնությունը։

Աղբյուրը՝ Գագիկ Շամշյան

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  6. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  7. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  8. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

Ավելի շատ նորություններ

  1. Արտակարգ դեպք՝ Երևանում. Նաիրի Զարյան փողոցում հրդեհ է բռնկվել «Mini Cooper»-ում. այն վերածվել է մոխրակույտի. ջերմահարվել է կայանված «Mercedes»-ը. տուժածին առաջինն օգնության են հասել ավտոլվացման կետի աշխատակիցները