Հայաստանի Հանրապետության դեմ հերթական տեղեկատվական արշավն է, չի համապատասխանում իրականությանը. ՔԿԾ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Հայաստանի Հանրապետության դեմ հերթական տեղեկատվական արշավն է, չի համապատասխանում իրականությանը. ՔԿԾ

Հայաստանի Հանրապետության դեմ հերթական տեղեկատվական արշավն է, չի համապատասխանում իրականությանը. ՔԿԾ

Քրեակատարողական ծառայությունն անդրադառնալով VT Foreign Policy-ի տարածած ապատեղեկատվությանը և մի շարք լրատվամիջոցների հրապարակումներին՝ իբր Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում «տասն անգամ ավելի շատ» ազատազրկված անձ կա, և նրանց իրական թիվը «մոտենում է 25 հազարի», ընդգծում է, որ սա Հայաստանի Հանրապետության դեմ հերթական տեղեկատվական արշավն է, և վերոգրյալը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՔԿԾ-ն:

«2025 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում է 1396 դատապարտյալ։ Համեմատության համար նշենք, որ օրինակ՝ 2010 թվականին Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում էր գրեթե երեք անգամ ավելի դատապարտյալ։ 

Պաշտոնական տվյալները պարբերաբար ներկայացվում են միջազգային կառույցներին ու դիտորդական մարմիններին, ինչպես նաև զետեղվում են Քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքում (www.psa.am):

Եվրոպայի խորհրդի տարեկան քրեական վիճակագրության (SPACE I) տվյալների համաձայն՝ 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ յուրաքանչյուր 100,000 բնակչի հաշվարկով Հայաստանի բանտային բնակչության ցուցանիշը կազմում է 82.5 և դասակարգվում է որպես ցածր ցուցանիշ ունեցող երկրների աղյուսակում՝ փաստացի բացառելով նաև գերբեռնվածությունը կամ հնարավոր բեռնվածությունը։ Ինչ վերաբերում է քրեակատարողական հիմնարկներում փաստացի պահվող անձանց թվաքանակի և պահման տեղերի հարաբերակցությանը՝ հարկ է նշել, որ նույն վիճակագրության համապատասխան համեմատական աղյուսակում ևս Հայաստանը դասակարգված է ամենացածր ցուցանիշ ունեցող պետությունների շարքում։

Հայաստանի քրեակատարողական հիմնարկները մշտապես վերահսկվում են դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի, դիտորդական խմբի, միջազգային գործընկերների կողմից, և քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրների, պայմանների, կատարված վերանորոգման և այլ աշխատանքների, բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվությունը հնարավոր է ստանալ վերջիններիս, ինչպես նաև Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության պաշտոնական հրապարակումներից։   

Կից ներկայացվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների և մահվան դեպքերի վերաբերյալ վիճակագրական տվյալների աղյուսակը։

https://psa.am/.../1791c8a94f3e0da3a214fe39d86516db-%D5:

Տվյալ հրապարակումը տարածած լրատվամիջոցներին խնդրում և հորդորում ենք զերծ մնալ փաստերն ու իրականությունն ակնհայտ խեղաթյուրող, բացահայտ սուտ պարունակող, հասարակությանը մոլորության մեջ գցող, չճշտված և անգրագետ   հրապարակումներ տարածելուց»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Арман Царукян стал чемпионом RAF

Ավելի շատ նորություններ

  1. Հայաստանի Հանրապետության դեմ հերթական տեղեկատվական արշավն է, չի համապատասխանում իրականությանը. ՔԿԾ