Հայաստանն առաջին անգամ ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ

Ընտրությունը կայացել է Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացվող Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի անդամ պետությունների գլխավոր ասամբլեայի 25-րդ նստաշրջանի շրջանակներում։
Հայաստանը գրանցել է լավագույն արդյունքը՝ ստանալով հնարավոր 161-ից 105 ձայն, հայտնում են ԱԳՆ–ից:


























