Լիդյա Մանթաշյանը առանձնազրույցի ընթացքում ՔԿՀ վարչակազմի և պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չի ներկայացրել ՄԻՊ ներկայացուցիչներին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Լիդյա Մանթաշյանը առանձնազրույցի ընթացքում ՔԿՀ վարչակազմի և պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չի ներկայացրել ՄԻՊ ներկայացուցիչներին

Լիդյա Մանթաշյանը առանձնազրույցի ընթացքում ՔԿՀ վարչակազմի և պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չի ներկայացրել ՄԻՊ ներկայացուցիչներին

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները նոյեմբերի 24-ին այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ Լիդյա Մանթաշյանի հետ: Ավելի վաղ, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անձամբ էր այցելել քրեակատարողական հիմնարկ և տեսակցել վերջինիս:

Ուսումնասիրվել են անձանց իրավունքների ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն:

Առանձնազրույցի ընթացքում Լիդյա Մանթաշյանը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չի ներկայացրել: Միևնույն ժամանակ, մտահոգություն է հայտնել քրեական վարույթի շրջանակում տևական ժամանակ իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի իրավաչափության վերաբերյալ: Համանման խնդիր պարբերաբար բարձրաձայնում են նաև ազատությունից զրկված այլ անձինք: Կալանքի կիրառման հետ կապված խնդիրներին մշտապես է անդրադառնում Մարդու իրավունքների պաշտպանը:

Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունում կալանքի կիրառման պրակտիկան շարունակում է մտահոգիչ մնալ, Մարդու իրավունքների պաշտպանը, պահպանելով կոնկրետ գործով դատարանի գործունեությանը չմիջամտելու պահանջը, այնուամենայնիվ հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ կալանքը որպես խափանման միջոց կարող է ընտրվել միայն բացառիկ դեպքերում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է վարույթի ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար:

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ իրավասու մարմինների ուշադրությունն է հրավիրում նշված հարցին՝ հաշվի առնելով, որ կալանքի ինստիտուտի չարաշահումը կարող է լրջորեն վնասել քրեական արդարադատության ամբողջ շղթայի նկատմամբ վստահությունը և առաջացնել այլ համակարգային խնդիրներ։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Арман Царукян стал чемпионом RAF

Ավելի շատ նորություններ

  1. Լիդյա Մանթաշյանը առանձնազրույցի ընթացքում ՔԿՀ վարչակազմի և պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չի ներկայացրել ՄԻՊ ներկայացուցիչներին