Էկոպարեկները փորձել են 18.3 կգ թմրամիջոց իրացնել․ ՔԿ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Էկոպարեկները փորձել են 18.3 կգ թմրամիջոց իրացնել․ ՔԿ

Էկոպարեկները փորձել են 18.3 կգ թմրամիջոց իրացնել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավորվել և հաստատվել է, որ մի խումբ անձինք իրացնելու նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու նախնական համաձայնությամբ, 2025 թվականի սեպտեմբերի 8-ին ապօրինի ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով՝ 18.3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Այնուհետև, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության էկոպարեկներ Ա.Մ.-ն և Բ.Ա.-ն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը վերցնելու նպատակով մեկնել են Սյունիքի մարզ: Թմրամիջոցները վերցնելուց հետո, էկոպարեկները այն տեղադրել են Ա.Մ․-ի մոր անվամբ հաշվառված ավտոմեքենայում և նպատակ ունենալով քողարկել թմրամիջոցները Երևան քաղաք տեղափոխելու գործընթացը, պատրանք են ստեղծել իբր ավտոմեքենան խափանված է: Ա.Մ․-ն՝ Բ.Ա․-ի ցուցումով, իր կողմից օգտագործվող հեռախոսահամարով 2025 թվականի սեպտեմբերի 8-ին կապ է հաստատել Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակչի հետ՝ պայմանավորվածություն ձեռք բերելով վարձատրության դիմաց ավտոմեքենան Երևան քաղաք տեղափոխելու վերաբերյալ։

Ավտոմեքենայի՝ Երևան քաղաք հասնելուց հետո խմբի անդամ Ա.Մ․-ն մոտեցել է վարորդին, վերցրել թմրամիջոցով բեռնված ավտոմեքենայի բանալին, իջեցրել և կայանել, որից հետո ձերբակալվել է ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցների կողմից։ Կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ավտոմեքենայում թաքցված առանձնապես խոշոր չափերով՝ 18.3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը։

Նախաքննության ընթացքում Ա.Մ.-ի, Բ.Ա.-ի և Ա.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը): 

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Երեք անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
 

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Арман Царукян стал чемпионом RAF

Ավելի շատ նորություններ

  1. Էկոպարեկները փորձել են 18.3 կգ թմրամիջոց իրացնել․ ՔԿ