Սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի է ունեցել սահմանապահ 3 նոր ուղեկալների բացման արարողությունը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի է ունեցել սահմանապահ 3 նոր ուղեկալների բացման արարողությունը

Սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի է ունեցել սահմանապահ 3 նոր ուղեկալների բացման արարողությունը

Պետական սահմանի պահպանությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գործունեության հիմնական ուղղություններից է։

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված միջոցներով կառուցվում են ժամանակակից պահանջներին համապատասխան սահմանապահ ուղեկալներ։ Այդ մասին տեղեկացնում է ԱԱԾ-ն:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի է ունեցել «Կոռնիձոր», «Խնձորեսկ»  և «Հարթաշեն» սահմանապահ ուղեկալների բացման արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, տնօրենի տեղակալներ Արամ Հակոբյանը և Դավիթ Սանամյանը, Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանը և այլ պաշտոնատար անձինք:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը ողջունել է Սահմանապահ զորքերի զինծառայողներին և շնորհավորել նրանց նոր ուղեկալների բացման կապակցությամբ՝ մաղթելով անփորձանք ծառայություն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։

Ազգային անվտանգության ծառայության տնօրենը շրջայց է կատարել նորակառույց երեք ուղեկալներում՝ ծանոթացել զինծառայողների կենցաղային և ծառայողական պայմաններին, սպառազինության և նյութատեխնիկական միջոցներին։

Այցի ընթացքում Անդրանիկ Սիմոնյանը ծանոթացել է նաև նորակառույց ուղեկալների սպայական կացարանների կենցաղային պայմաններին, որոնք ամբողջությամբ համապատասխանում են ժամանակակից չափորոշիչներին՝ հագեցած են ուղեկալներում սպաների ընտանիքների բնակության համար անհրաժեշտ գույքով և տեխնիկայով։

Այցի ավարտին Ազգային անվտանգության ծառայության տնօրենը համապատասխան հանձնարարականներ է տվել Սահմանապահ զորքերի հրամանատարությանը։

Սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի է ունեցել սահմանապահ 3 նոր ուղեկալների բացման արարողությունը
Սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի է ունեցել սահմանապահ 3 նոր ուղեկալների բացման արարողությունը
Սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի է ունեցել սահմանապահ 3 նոր ուղեկալների բացման արարողությունը

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Арман Царукян стал чемпионом RAF

Ավելի շատ նորություններ

  1. Սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի է ունեցել սահմանապահ 3 նոր ուղեկալների բացման արարողությունը