Ուկրաինան ընտրության առաջ է կանգնած՝ 28 կետ կամ շատ ծանր ձմեռ և հիմնական գործընկերոջ կորուստ. Զելենսկի — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Ուկրաինան ընտրության առաջ է կանգնած՝ 28 կետ կամ շատ ծանր ձմեռ և հիմնական գործընկերոջ կորուստ. Զելենսկի

Ուկրաինան ընտրության առաջ է կանգնած՝ 28 կետ կամ շատ ծանր ձմեռ և հիմնական գործընկերոջ կորուստ. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեսաուղերձով դիմել է ժողովրդին՝ ներկայացնելով երկրի առաջ ծառացած ընտրությունը: «Սա մեր պատմության ամենադժվար պահերից մեկն է: Ուկրաինան կարող է շատ դժվար ընտրության առաջ կանգնել. կամ արժանապատվության կորուստ, կամ հիմնական գործընկերոջը կորցնելու ռիսկ, կամ դժվար 28 կետեր, կամ չափազանց դժվար ձմեռ, ամենադժվարը և հետագա ռիսկեր»,- ասել է նախագահը: Նրա խոսքը մեջբերում է UNIAN-ը։

Զելենսկին նկատի ունի Դոնալդ Թրամփի վարչակազմի խաղաղության ծրագրի 28 կետերը, որոնք պատրաստվել են Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ խորհրդակցությամբ։ Տեսաուղերձում նախագահ Զելենսկին նաև նշել է, որ Վաշինգտոնի խաղաղության ծրագիրը քննարկելիս պետք է հաշվի առնել Ուկրաինայի ազգային շահերը։

«Մենք հանգիստ կաշխատենք Եվրոպայի և Ամերիկայի հետ: Ես կներկայացնեմ փաստարկներ, կհամոզեմ, կառաջարկեմ այլընտրանքներ, բայց մենք հաստատ թշնամուն առիթ չենք տա ասելու, որ Ուկրաինան խաղաղություն չի ուզում, խաթարում է գործընթացը, որ Ուկրաինան պատրաստ չէ դիվանագիտության: Դա տեղի չի ունենա»,- ընդգծել է Զելենսկին։

Պետության ղեկավարը վստահեցել է, որ Ուկրաինան արագ կաշխատի։ «Կաշխատենք այսօր, շաբաթ և կիրակի, ամբողջ հաջորդ շաբաթ և այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Ես կպայքարեմ, որպեսզի ծրագրի բոլոր կետերում չանտեսվեն ուկրաինացիների արժանապատվությունն ու ազատությունը: Որովհետև սրա վրա է հիմնված մնացած ամեն ինչ՝ մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր հողը, մեր ժողովուրդը և Ուկրաինայի ապագան»,- ասել է նախագահը։

Նա վստահեցել է, որ կանի և պետք է ամեն ինչ անի, որպեսզի ավարտվի պատերազմը, այլ ոչ թե լինի Ուկրաինայի, Եվրոպայի և գլոբալ աշխարհի վերջը։

Միաժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան մինչև նոյեմբերի 27-ը՝ Գոհաբանության օրը, ժամանակ ունի ԱՄՆ 28 կետից բաղկացած ծրագրին հավանություն տալու համար: Նա նաև վստահություն է հայտնել, թե Ուկրաինան կկորցնի ամբողջ Դոնբասը: ԱՄՆ նախագահը նաև սպառնացել է նոր «հուժկու» պատժամիջոցներ կիրառել ՌԴ նավթային ոլորտի դեմ, իսկ գործողները դեռ չի վերացնի: Նրա խոսքով՝ «Պուտինը նոր պատերազմ չի ցանկանում»:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Арман Царукян стал чемпионом RAF

Ավելի շատ նորություններ

  1. Ուկրաինան ընտրության առաջ է կանգնած՝ 28 կետ կամ շատ ծանր ձմեռ և հիմնական գործընկերոջ կորուստ. Զելենսկի