Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած «ՎՏԲ» բանկի մասնաճյուղի աղմկահարույց ավազակային հարձակումից — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած «ՎՏԲ» բանկի մասնաճյուղի աղմկահարույց ավազակային հարձակումից

Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած «ՎՏԲ» բանկի մասնաճյուղի աղմկահարույց ավազակային հարձակումից

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «ավազակություն» հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, թե նոյեմբերի 17-ին դիմակավորված ու զինված ստահակը որքան գումար է հափշտակել Շինարարների փողոցում գործող «ՎՏԲ» բանկի մասնաճյուղից: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա կառավարչի աշխատասենյակում իր սև գործն անելուց հետո այնտեղից հափշտակել է 1 միլիոն 101 հազար դրամ, 65 հազար 250 ռուբլի, և 400 ԱՄՆ դոլար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն վարչության Երևանի քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողները, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների հետ, պարզել էին նոյեմբերի 17-ին Երևանում Շինարարների 25 հասցեում գործող «ՎՏԲ» բանկի մասնաճյուղում դիմակավորված ու զինված ավազակային հարձակակում կատարողի ինքնությունը: 

Ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ այն կատարել է Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ 32-ամյա Հովհաննես Բ.-ն, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտաված, այդ թվում՝ գողության համար և երեկ արդեն նա Բագրատաշենի անցակետով լքել է Հայաստանը: 

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Арман Царукян стал чемпионом RAF

Ավելի շատ նորություններ

  1. Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած «ՎՏԲ» բանկի մասնաճյուղի աղմկահարույց ավազակային հարձակումից