Աստանայում Մեսրոպ Մաշտոցի փողոցի բացումը հայ-ղազախական մշակութային կրթական կապերի խորացման նոր սկիզբ է. Ժաննա Անդրեասյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Մշակույթ

Աստանայում Մեսրոպ Մաշտոցի փողոցի բացումը հայ-ղազախական մշակութային կրթական կապերի խորացման նոր սկիզբ է. Ժաննա Անդրեասյան

Աստանայում Մեսրոպ Մաշտոցի փողոցի բացումը հայ-ղազախական մշակութային կրթական կապերի խորացման նոր սկիզբ է. Ժաննա Անդրեասյան

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի կենտրոնական փողոցներից մեկը կոչվեց Մեսրոպ Մաշտոցի անվամբ: Փողոցի բացման հանդիսավոր արարողությունն այսօր տեղի է ունեցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, Ղազախստանի փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինի, մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ:

Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ Մաշտոցի փողոցի բացումը հայ-ղազախական մշակութային կրթական կապերի խորացման նոր սկիզբ է: «Լեզուն, գիրը, մշակույթը ամուր կամուրջներ են, որ միավորում են մարդկանց՝ անկախ սահմաններից ու հեռավորությունից»,- ընդգծել է Հայաստանի կրթության նախարարը:

Աիդա Բալաևան էլ նշել է, որ Մաշտոցի փողոցը հայ-ղազախական բարեկամության նոր խորհրդանիշ է: Նա համոզմունք է հայտնել, որ կինեմատոգրաֆիայի, գրադարանային և թանգարանային ոլորտներում այսօր ստորագրվող գործակցության հուշագրերը կնպաստեն երկու ժողովուրդների էլ ավելի մերձեցմանը:

Ավելի վաղ՝ Երևանի ավագանու որոշմամբ այս տարվա ապրիլին Ավան վարչական շրջանի Ալմա Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անունով: Փոխադարձության սկզբունքով այս պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2024-ի ապրիլին՝ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի՝ Երևան այցի ժամանակ:

Ավելին՝ Մշակույթ

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Աստանայում Մեսրոպ Մաշտոցի փողոցի բացումը հայ-ղազախական մշակութային կրթական կապերի խորացման նոր սկիզբ է. Ժաննա Անդրեասյան