Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսվել է, ընթանում է և անխուսափելիորեն հասնելու է տեղ. Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսվել է, ընթանում է և անխուսափելիորեն հասնելու է տեղ. Փաշինյան

Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսվել է, ընթանում է և անխուսափելիորեն հասնելու է տեղ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաղարշապատի ընտրությունից հետո կաթողիկոսին հեռացնելու հնարավորության մասին սոցցանցում գրառում էր արել, որտեղ մասնավորապես նշված էր «Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին»։ Արձագանքելով լրագրողի հարցին, թե ինչ լիցքի մասին է խոսքը՝ վարչապետը նշեց.

«Հենց այդ լիցքի մասին է խոսքը, որ Վաղարշապատում ՔՊ կուսակցությունը և նրա թեկնածուն հաղթել էին, և ցանացած քաղաքական իրադարձություն լիցք է տալիս հենց Վաղարշապատում, Էջմիածնում նույնպես: Ինչ վերաբերում է Մայր Աթոռը ազատագրելու գործընթացին, շատ տարբեր մեկնաբանություններ կան դրա հետ կապված, այս դեպքում էլ նոր կտարակարանի ձևակերպումը շատ պատեհ է, որ ես հաճախ եմ օգտագործում. «պիտի նայեք և պիտի չտեսնենք»: Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսել է, ընթանում է, և անխուսափելիորեն հասնելու է տեղ:

Էջմիածնի կենտրոնական հրապարակի գաղափարը դեռ ընթացքի մեջ է, կտեսնենք: Այդ բաները, որ հայտարարվում են, նաև երկխոսություն են հանրության հետ. այդ գաղափարներին հաջորդում են ուրիշ գաղափարներ, այդ գաղափարներին արձագանքելով՝ մարդիկ ուրիշ առաջարկներ են անում: Ամեն ինչ կարծրացած չէ, ճկուն պրոցես է: Կարևորը, որ Հայաստանում, ընդհանուր առմամբ, ես պետք է ուրախությամբ և գոհունակությամբ արձանագրեմ, որ հոգևոր նորոգման գործընթաց է տեղի ունենում:

Մի քիչ անձնական ընկալում է. ես ուրախ եմ առաջին հերթին նրա համար, որ իմ հոգևոր կյանքը այսօր լիարժեք վերականգնվել է, որովհետև ես այսօր չեմ գնում պատարագների որպես վարչապետ, որ գնում են փողկապներով, խիստ: Ես գնում եմ որպես Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու շարքային հետևորդ և ես էն մյուս ձևաչափերով չէի կարող պահել պատարագների ժամանակ, իսկ դրանից դուրս էլ պատարագի չէի կարող գնալ, որովհետև ապահոգևորականության մթնոլորտը, որ կար, որ հաստատված էր, շատ մեծ արգելք էր, հիմա այդ արգելքը հաղթահարված է: Ամենամեծ խնդիրը լուծված է, որ ես էսօր, որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շարքային հետևորդ, կարող եմ լիարժեք ապրել իմ հոգևոր կյանքով, և դա ամենակարևոր բանն է, և ես ուզում եմ՝ դա տեղի ունենա ընդհանուր առմամբ բոլոր քաղաքացիների համար, որոնք ունեն հոգևոր կյանք:

Դա հանրահավաք չէ, դա պատարագ է: Ես ուրախ եմ, որ մեր կուսակցությունը, մեր համախոհները, նրանք, ովքեր հոգևոր կյանք ունեն, նրանց հոգևոր կյանքն էլ է վերականգնվում: Ի վերջո սա ձև չի, ես անձամբ շատ բավարարված եմ, որ ամեն շաբաթ կարող եմ գնալ եկեղեցի, մասնակցել պատարագի և մեղքերի թողություն ստանալ: Դա յուրաքանչյուր մարդու համար կարևոր է: Մեզնից յուրաքանչյուրը շատ մեղք ունի: Մարդը մեղավոր է. մեկինը մի քիչ ավել, մեկինը՝ մի քիչ պակաս, իմը ենթադրվում է ավելի շատ, պայմանավորված է իմ պատասխանատվության չափով և իմ կարգավիճակի առանձնահատկություններով և այլն, գուցե իմ կյանքի առանձնահատուկ բովանդակությամբ: Կարծում եմ, որ մեղքերից ազատվելու մասին 31-րդ Սաղմոսում ասում է՝ մեղքերս քեզ ցույց կտամ, և անօրենությունս չեմ թաքցնի քեզնից: Սա յուրաքանչյուր հավատավոր քրիստոնյայի համար պետք է լինի կրեդո, մոտեցում»,- ասաց նա:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Арман Царукян стал чемпионом RAF

Ավելի շատ նորություններ

  1. Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսվել է, ընթանում է և անխուսափելիորեն հասնելու է տեղ. Փաշինյան