Դատախազությունը Գևորգ Կոստանյանի և Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդություն կուղարկի ՌԴ. դատախազ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Դատախազությունը Գևորգ Կոստանյանի և Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդություն կուղարկի ՌԴ. դատախազ

Դատախազությունը Գևորգ Կոստանյանի և Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդություն կուղարկի ՌԴ. դատախազ

«ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանի և Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդություն է ուղարկելու ՌԴ»:

Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ նշելով, որ իրենց ունեցած տվյալների համաձայն՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը ՌԴ-ում են:

«ՌԴ-ի հետ աշխատում ենք բազմակողմ պայմանագրի շրջանակում. այս պահին դա Քիշնևի կոնվենցիան է: Բայց այս պահին չունենք ռուսական կողմից համաձայնություն՝ այս մարդանց արտահանձնելու: Թեև նշեմ, որ առաջիկայում դատախազությունը կրկին հանձնման միջնորդություն է ուղարկելու ՌԴ՝ խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը:

Մինչդատական վարույթում գտնվող գործով ունենք նաև Գևորգ Կոստանյանի և նրա կնոջ կողմից պաշտոնական և ոչ միայն պաշտոնական հանցագործությունների կատարման արդյունքում ձեռք բերված… որոշակի գույքային միջոցների օրինականությունն է վիճարկվում, և այս պահին դատարան է ուղարկված Գևորգ Կոստանյանի կնոջ՝ Լիլիթ Կոստանյանի վերաբերյալ դրվագը:

Նշեմ, որ Կոստանյանները, բացի «Մարտի 1»-ի հետ կապված գործից, մեղադրվում են նաև չարաշահումների և փողերի լվացման համար, և այս պահին դատարանում է կնոջ դրվագը, որովհետև Կոստանյանը հետախուզման մեջ է, կինը ՀՀ տարածքում է, և կարող ենք առկա ձևաչափով դատաքննություն իրականացնել»,- ասաց դատախազը:

Գլխավոր դատախազը նաև տեղեկացրեց, որ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը մեղադրվում են Մարտի 1-ից հետո պաշտոնական դիրքի չարաշահմամբ, ապացույցների կեղծմամբ գործի քննությունը խեղաթյուրելու դրվագներով: Այսինքն՝ դրանք ոչ թե կապված են բուն Մարտի 1-ի գործողությունների հետ, այլ հետագայում կատարված դիրքային չարաշահումների:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Арман Царукян стал чемпионом RAF

Ավելի շատ նորություններ

  1. Դատախազությունը Գևորգ Կոստանյանի և Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդություն կուղարկի ՌԴ. դատախազ