Պայթյուն-փլուզում՝ Էջմիածնում. 76-ամյա տանտիրուհուն դուրս են բերել փլատակներից — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Պայթյուն-փլուզում՝ Էջմիածնում. 76-ամյա տանտիրուհուն դուրս են բերել փլատակներից

Պայթյուն-փլուզում՝ Էջմիածնում. 76-ամյա տանտիրուհուն դուրս են բերել փլատակներից

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Մոսկովյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում տան փլուզում է տեղի ունեցել և փլատակնեում արգելափակված քաղաքացի կա:

Պարզվել է, որ պայթյունի հետևանքով փլուզվել է 76-ամյա Թամարա Ա.-ին պատկանող տունն ամբողջությամբ:

Փրկարարները, պարեկները, քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերության Էջմիածնի ԳԳՄ-ի աշխատակիցները փլատականերից դուրս են բերել Թամարա Ա.-ին, ում այնուհետև պատգարակով մոտեցրել են շտապօգնությանը և տեղում օպերատիվորեն ժամանած «Էջմիածին» բժշկական կենտրոնի բժիշկներն օգնություն են ցուցաբերել նրան:

Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Арман Царукян стал чемпионом RAF

Ավելի շատ նորություններ

  1. Պայթյուն-փլուզում՝ Էջմիածնում. 76-ամյա տանտիրուհուն դուրս են բերել փլատակներից