Ավարտվել է Մերձավանում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Ավարտվել է Մերձավանում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Ավարտվել է Մերձավանում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 5-ին մի խումբ անձինք ավտոմեքենաներով արգելափակել են Մերձավան բնակավայրի Այգեգործների փողոցում գտնվող մեկ այլ ավտոմեքենայի երթևեկությունը՝ թույլ չտալով շարունակել ճանապարհը։

Իջնելով ավտոմեքենաներից՝ մի խումբ անձինք խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, առանց որևէ պատճառի, սկսել են վիճաբանել մյուս կողմի հետ՝ փոխադարձ հարվածներ հասցնելով միմյանց:

Խմբի անդամները հայհոյանքներ հնչեցնելով՝ հասարակության նկատմամբ ցուցաբերել են անհարգալից, իսկ իրավական և բարոյական նորմերի նկատմամբ՝ բացահայտ արհամարհական վերաբերմունք, ինչպես նաև քարեր են նետել մյուսների ուղղությամբ: 

Երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանությունը): 

Մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Арман Царукян стал чемпионом RAF

Ավելի շատ նորություններ

  1. Ավարտվել է Մերձավանում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը