Դատախազը դատարան է հանձնել նախընտրական քարոզչությանը խոչընդոտած՝ Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Դատախազը դատարան է հանձնել նախընտրական քարոզչությանը խոչընդոտած՝ Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը դատարան է հանձնել նախընտրական քարոզչությանը խոչընդոտած՝ Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը, 2025 թվականի նոյեմբերի 17-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել 2025 թվականի նոյեմբերի 16-ի՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների՝ Ոսկեհատ բնակավայրում նախապես պլանավորված նախընտրական քարոզչությանը խոչընդոտած՝ Գ.Ն.-ի և Հ.Ն.-ի (Գարեգին Բ-ի եղբայրն ու եղբորորդին՝ Գևորգ և Համբարձում Ներսիսյանները - խմբ.) վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

«Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Գ.Ղ.-ն, հանդիսանալով 2025 թվականի նոյեմբերի 16-ի՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակի թեկնածու, Ընտրական օրենսգրքով սահմանված նախընտրական քարոզչության ժամանակահատվածում՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ին, սահմանված կարգով նախընտրական քարոզչություն իրականացնելու՝ ընտրողների հետ հանդիպելու, ինչպես նաև ավտոերթ իրականացնելու նպատակով, կուսակցության աջակցի հետ ժամանել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայր: Ժամը 14:00-ի սահմաններում, Ոսկեհատ բնակավայրի Գրիգոր Լուսավորչի փողոցի բնակիչ Հ.Ն.-ն, իր տան մոտ հանդիպելով Գ.Ղ.-ին, տեղեկացել է, որ նա իրականացնում է նախընտրական քարոզչություն՝ տարածում է «Հանրապետություն» կուսակցության վերաբերյալ քարոզչական տպագիր նյութեր:  Հ.Ն.-ն տեղեկացել է նաև, որ վերոնշյալ կուսակցության թեկնածու Հ.Մ.-ն նախընտրական քարոզչություն կատարելու՝ ընտրողների հետ հանդիպելու նպատակով, նույնպես ժամանելու է Ոսկեհատ բնակավայր: Հ.Ն.-ն, նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու դիտավորությամբ, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել՝ պահանջելով, որ Գ.Ղ.-ն հեռանա՝ նշելով, որ «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հ.Մ.-ն չի մտնելու Ոսկեհատ բնակավայր:

Այդ ընթացքում, Հ.Ն.-ի հայրը՝ Գ.Ն.-ն, լսելով Գ.Ղ.-ի և իր որդու խոսակցությունը, մոտեցել է նրանց և հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել Գ.Ղ.-ի հասցեին՝ նույնպես պահանջելով հեռանալ:

Չցանկանալով վիճաբանել Հ.Ն.-ի և Գ.Ն.-ի հետ, դադարեցնելով նախընտրական քարոզչությունը՝ Գ.Ղ.-ն վերադարձել է նախընտրական քարոզչական պաստառների տեղադրման վայր:

Հ.Ն.-ն և Գ.Ն.-ն, շարունակելով վերջնական արդյունքի հասնելուն ուղղված գործողությունները, իրենց ավտոմեքենաներով շրջել են «Հանրապետություն» կուսակցության նախընտրական քարոզարշավի իրականացման՝ ընտրողների հետ հանդիպման՝ նախապես որոշված վայրում՝ Ոսկեհատ բնակավայրի Բարեկամության փողոցում: Գ.Ն.-ն, իջնելով ավտոմեքենայից, զրուցել է «Հանրապետություն» կուսակցության թեկնածուի հետ հանդիպմանը սպասող անձանց հետ, որից հետո նշված անձինք հեռացել են:

Դատախազը 2025 թվականի նոյեմբերի 2-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Հ.Ն.-ի և Գ.Ն.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն խոչընդոտելը):

Գ.Ն.-ի և Հ.Ն.-ն կալանավորված են»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Арман Царукян стал чемпионом RAF

Ավելի շատ նորություններ

  1. Դատախազը դատարան է հանձնել նախընտրական քարոզչությանը խոչընդոտած՝ Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը