Հաշվառումից հանելու վերաբերյալ դիմում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության որևէ տարածքային ստորաբաժանումում չի ստացվել. պարզաբանում — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Հաշվառումից հանելու վերաբերյալ դիմում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության որևէ տարածքային ստորաբաժանումում չի ստացվել. պարզաբանում

Հաշվառումից հանելու վերաբերյալ դիմում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության որևէ տարածքային ստորաբաժանումում չի ստացվել. պարզաբանում

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն անդրադարձել է «Թաթոյան» հիմնադրամի դիտորդների արձանագրություններին և պարզաբանում տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

««Թաթոյան» հիմնադրամի դիտորդների արձանագրությունների վերաբերյալ հայտնում ենք, որ ընտրողների ցուցակներում մահացած անձանց հատուկենտ առկայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը որոշ դեպքերում չունի տեղեկություն անձի մահվան վերաբերյալ։

Հայաստանի Հանրապետությունում մահացած անձի տվյալները բնակչության պետական ռեգիստրից հանվում են ՔԿԱԳ մարմնի կողմից մահվան վկայական տրամադրելու պահին՝ ՀՀ քաղաքացու անձնագիրն անվավեր ճանաչելու ժամանակ։

ՀՀ տարածքից դուրս մահացած անձանց վերաբերյալ տվյալները բնակչության պետական ռեգիստրից հանվում են շահագրգիռ անձի կողմից մահվան վկայականը սահմանված կարգով թարգմանված և պատշաճ նոտարական վավերացմամբ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն ներկայացնելու դեպքում։

Գործընթացը կազմակերպվում է նաև համայնքային ոստիկանության կողմից իրականացվող ստուգումների միջոցով։

«ՀՀ Էջմիածին, Սուրբ Մեսրոպ Մաշտոց 22, բնակարան 44 հասցեում» հաշվառված քաղաքացու վերաբերյալ հայտնում ենք, որ նշված անձի հաշվառումը կատարվել է դեռևս 26․09․1996թ․-ին օրենքով սահմանված կարգով։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերջինիս հաշվառումից հանելու վերաբերյալ դիմում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության որևէ տարածքային ստորաբաժանումում չի ստացվել, սեփականատերը կամ համասեփականատերերից որևիցէ մեկը մահացածին հաշվառումից հանելու համար կարող է մոտենալ ցանկացած տարածքային ստորաբաժանում, բացառապես ՀՀ ՆԳՆ ՄՔԾ Վաղարշապատի»։I’m 

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Арман Царукян стал чемпионом RAF

Ավելի շատ նորություններ

  1. Հաշվառումից հանելու վերաբերյալ դիմում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության որևէ տարածքային ստորաբաժանումում չի ստացվել. պարզաբանում