Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրու Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Խաչիկ Բադալյանը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Մշակույթ

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրու Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Խաչիկ Բադալյանը

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրու Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Խաչիկ Բադալյանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Խաչիկ Արմենակի Բադալյանը։

Խաչիկ Բադալյանը ծնվել է 1940 թ. հուլիսի 28-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։

1960-1962 թթ. սովորել է Լենինականի Ա. Մռավյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանական ստուդիայում։ 1962-ից աշխատում էր Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան։

1989-1995 թթ. ստեղծագործել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

Խորհրդային տարիներին ղեկավարել է մի շարք ինքնագործ խմբեր և ներկայացումներով հանդես է եկել համամիութենական տարբեր փառատոներում։

Մարմնավորել է 100-ից ավելի դերեր։ 1989 թ. արժանացել է Հայաստանի ՍՍՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման, 2009-ին՝ «Մովսես Խորենացի» մեդալի, իսկ

2015-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստի կոչման։

Թատրոնում լավագույն դերերից են՝

Ալ. Շիրվանզադեի «Չար ոգի»՝ Մուրադ, Ն. Գոգոլի «Ռևիզոր»՝ Խլեստակով,Հ. Պարոնյանի «Շողոքորթն»՝ Թադե,Ե. Օտյանի «Խնդանք անցնինք»՝ Սիսակ, Գ. Սունդուկյանի «Խաթաբալա»՝ Իսայի, Գ. Սունդուկյանի «Քանդած օջախ»՝ Գիժ, Ալ. Օստրովսկու «Անտառը»՝ Պյոտր, Վ. Շեքսպիրի «Տիտոս Անդրոնիկոս»՝ մեծ որդի, Ժ. Անանյանի «Իմ տունը քո տունը չէ»՝ Սերոբ, Բ. Բրեխտի «Կուրաժ մայրիկը»՝ Այլիֆ, Ն. Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն»՝ Լիմոն, Վ. Սարոյանի «Մի գնա բարկացած»՝ Քառակուսի, Դյուրենմաթի «Հերակլեսի չիրագործված սխրանքը»՝ Ավգիաս արքա, Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն»՝ Համո, Թ. Ուիլյամսի «Ապակե գազանանոց»՝ Թոմ, Գ. Սարգսյանի «Մեսրոպ Մաշտոց»՝ Մեսրոպ Մաշտոց։

Ավելին՝ Մշակույթ

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրու Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Խաչիկ Բադալյանը