Աբովյան քաղաքում 24-ամյա տղային կյանքից զրկած եղբայրները ինքնակամ ներկայացել են իրավապահներին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Աբովյան քաղաքում 24-ամյա տղային կյանքից զրկած եղբայրները ինքնակամ ներկայացել են իրավապահներին

Աբովյան քաղաքում 24-ամյա տղային կյանքից զրկած եղբայրները ինքնակամ ներկայացել են իրավապահներին

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության և 

ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ հետախուզական գործողությունների և  տարված բացատրական աշխատանքի շնորհիվ քիչ առաջ ոստիկանության Կոտայքի բաժին են ինքնակամ ներկայացել Աբովյան քաղաքի բնակիչներ, եղբայրներ, 42-ամյա Աշոտ Սոխրաբյանցը և 34-ամյա Բենյամին Սոխրաբյանցը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինները կասկածվում են Աբովյան քաղաքում, նոյեմբերի 10-ին, խուլիգանական դրդումներով Աբովյան քաղաքի բնակիչ 24-ամյա Սարգիս Զեյնալյանին սպանլու մեջ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում սպանություն և սպանության փորձ էր տեղի ունեցել քաղաքի ամենամարդաշատ վայրում, այդ թվում տարեցների և երեխաների աչքի առաջ, որը տևել էր մի քանի րոպե ու զարմանալի է, որ  այդ միջադեպի մասին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում՝ վարչության պետ Վարդան Խաչատուրյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում՝ բաժնի պետ Տիգրան Պողոսյանի գլխավորությամբ, չէին տիրապետել օպերատիվ իրավիճակին, կարելի է ասել տեղում ոչ միայն դոփել էին, այլ նաև աշխատանքում պաղել էին, քանի որ ինչպես տեղեկացել էինք սպանվածի ընկերներից, մինչ այդ՝ ամսիներ առաջ, Գինու փառատոնի օրը միջադեպ էր տեղի ունեցել սպանվածի և կասկածյալի միջև, որը այնուհետև օրեր անց շարունակվել էր Աբովյան քաղաքում, ինչն էլ դարձել էր 24-ամյա երիտասարդի մահվան պատճառ:

Իսկ եթե Կոտայքի քրեական ոստիկանները ու Կոտայքի համայնքային ոստիկանները տիրապետեին օպերատիվ իրավիճակին, ապա կկանխվեր այս սպանությունը, որը ցնցել է ոչ միայն Աբովյան քաղաքը, այլ նաև ամբողջ Հանրապետությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ, օրը ժամը 17։30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ շտապօգնության բժիշկների հերթապահ բրիգադը կանչով մենել էր Աբովյան 2-րդ միկրոշրջան 20 հասցե և Աբովյան քաղաքի համար 7 հիմանական դպրոցի մոտից դանակահարված քաղաքացու էր բուժօգնություն ցուցաբերել, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։ Մեկ ժամ անց նույն բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել էին, որ դանակահարության  հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ էր տեղափոխվել երիտասարդ տղա։

Հիվանդանոց մեկնած քրեական ու համայնքային ոստիկանները պարզել էին, որ մահացածը Աբովյան քաղաքում հաշվառված 24-ամյա Սարգիս Զեյնալյանն է։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Арман Царукян стал чемпионом RAF

Ավելի շատ նորություններ

  1. Աբովյան քաղաքում 24-ամյա տղային կյանքից զրկած եղբայրները ինքնակամ ներկայացել են իրավապահներին