Կեղծ թղթադրամներ իրացրած անձինք ձերբակալվել են — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Կեղծ թղթադրամներ իրացրած անձինք ձերբակալվել են

Կեղծ թղթադրամներ իրացրած անձինք ձերբակալվել են

Նոյեմբերի 12-ին Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ 43-ամյա գյումրեցի մի կին և Նոր Խարբերդի բնակիչ 28-ամյա երիտասարդ, վերջինիս վարած «Ֆորդ» մակնիշի մեքենայով այցելել են Վայոց ձորի մարզի Արենի և Արարատի մարզի Սուրենավան գյուղերի տարածքում գործող առևտրի կետեր և իրացրել կեղծ թղթադրամներ:

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ժամը 21:10-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհի 121-րդ կիլոմետրին նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել են բաժին: Խուզարկությամբ երիտասարդի մոտ գտնվող պայուսակում հայտնաբերվել են երեք հատ 2 հազար, վեց հատ 5 հազար, երեք հատ 10 հազար, 36 հատ 20 հազար, 10 հատ 50 հազար և 10 հատ 100 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ:

«Երիտասարդը հայտնել է, որ թղթադրամները ձեռք են բերել օնլայն խանութից:

Ըստ նրա` ինքը Սուրենավանի լիցքավորման կայանում վճարել է կեղծ 20-հազարանոց և ստացել 18 հազար դրամի մանր, Արենիի մի տաղավարում գնումների դիմաց վճարել է կեղծ 20-հազարանոց և դարձյալ ստացել 18 հազար դրամի մանր, իսկ մեկ այլ տաղավարում վճարած կեղծ 20-հազարանոցի դիմաց` 12 հազար դրամի մանր:

Կնոջ խուզարկությամբ նույնպես հայտնաբերվել են կեղծ թղթադրամներ:

Տղամարդն ու կինը, առգրավված կեղծ թղթադրամներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։

Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Арман Царукян стал чемпионом RAF

Ավելի շատ նորություններ

  1. Կեղծ թղթադրամներ իրացրած անձինք ձերբակալվել են