Չտրվե՛նք կեղծ, անհիմն ու էժանագին տեղեկատվությանը. ԲՏԱ նախարարը՝ Երևանի հեռուստաաշտարակի լուսավորության հետ կապված լուրերի մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Չտրվե՛նք կեղծ, անհիմն ու էժանագին տեղեկատվությանը. ԲՏԱ նախարարը՝ Երևանի հեռուստաաշտարակի լուսավորության հետ կապված լուրերի մասին

Չտրվե՛նք կեղծ, անհիմն ու էժանագին տեղեկատվությանը. ԲՏԱ նախարարը՝ Երևանի հեռուստաաշտարակի լուսավորության հետ կապված լուրերի մասին

Երևանի հեռուստաաշտարակի նոր տեղադրված լուսավորման համակարգն արդեն մի քանի օր է՝ գտնվում է համալարման, կարգաբերման և փորձարկման ռեժիմում: Այս մասին գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, որ այդ ընթացքում հեռուստաաշտարակը լուսավորվելու է RGB (R-կարմիր, G-կանաչ, B-կապույտ) գունային համակարգի տարբեր կրիտիկական և միջանկյալ երանգներով:

Հենց այս գույների տարբեր չափաբաժիններով միախառնման արդյունքում են հետագայում ստացվելու գունային գամմայի այլ երանգները:

Ցանկացած տիպի նոր, գունավոր լուսավորման համակարգի համար սա բնականոն գործընթաց է, առանց որի հնարավոր չի լինի իրականացնել որևէ կարգավորում:

Աշխատանքների ավարտից հետո Երևանի հեռուստաաշտարակը մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին կներկայանա իր նոր, ամբողջական լուսավորմամբ»,- գրել է նախարարը:

Ավելի վաղ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր համացանցում տարածված լուրերին, թե իբր հեռուստաաշտարակը գունավորված է եղել Ադրբեջանի դրոշի գույներով: Նա նշել էր, որ այդպիսի ապատեղեկատվությամբ փորձում են հանրության մեջ կրքեր բորբոքել:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Арман Царукян стал чемпионом RAF

Ավելի շատ նորություններ

  1. Չտրվե՛նք կեղծ, անհիմն ու էժանագին տեղեկատվությանը. ԲՏԱ նախարարը՝ Երևանի հեռուստաաշտարակի լուսավորության հետ կապված լուրերի մասին