Ես վստահ եմ, որ օրենքի շրջանակում է. Ռոմանոս Պետրոսյանը՝ ՀԷՑ-ի հետ կապված գործընթացի մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Ես վստահ եմ, որ օրենքի շրջանակում է. Ռոմանոս Պետրոսյանը՝ ՀԷՑ-ի հետ կապված գործընթացի մասին

Ես վստահ եմ, որ օրենքի շրջանակում է. Ռոմանոս Պետրոսյանը՝ ՀԷՑ-ի հետ կապված գործընթացի մասին

Ստանձնելով ժամանակավոր կառավարչի լիազորությունները՝ ինձ վերապահված իրավասությունների շրջանակներում իրականացրել եմ մի շարք վերահսկողական, ստուգողական և այլ գործառույթներ ՀԷՑ-ում։ Մի քանի շաբաթ անց պարզ դարձավ, որ երկար տարիներ, տևական շրջան ՀԷՑ-ում տիրող իրավիճակը թաքցնելը ՀԾԿՀ-ից և իրավասու վերահսկողական և տեսչական լիազորություններով օժտված պետական այլ մարմիններից, բերել-հանգեցրել է այն ճգնաժամային իրավիճակին, որ ՀԾԿՀ նախագահը ստիպված էր վարչական վարույթ հարուցել ՀԷՑ-ի նկատմամբ և կանխարգելիչ միջոցառում իրականացնել ժամանակավոր կառավարիչ նշանակելու միջոցով։ Այդ մասին լրագրողներին ասաց ՀԷՑ ժամանակավոր կառավարից Ռոմանոս Պետրոսյանը։

«Իմ կանխատեսումները, որոնք ես օրեր առաջ արեցի, որ, ենթադրաբար, ՀԷՑ-ը կզրկվի լիցենզիայից, պարզապես ժամանակավոր կառավարչի լիազորությունների շրջանակներում իրականացված բացահայտումների, ստուգումների և այն բազմահատորանոց փաստաթղթավորման արդյունք էր, որը ես տիրապետում եմ և իրավասու եմ այդպիսի ենթադրություն անելու»,- նշեց նա։

«Սահմանադրական դատարանի վարույթում գործը լսվելու է դեկտեմբերի 16-ին։ Սպասեք Սահմանադրական դատարանի վճռին»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով գործընթացի հակասահմանադրական լինելու վերաբերյալ մեղադրանքներին։

«Ես վստահ եմ, որ գործընթացն օրենքի շրջանակում է։ Ես համոզված եմ, քանի դեռ ՍԴ-ն հակառակը չի վճռել»,- նշեց նա։

ՀԷՑ-ում իրավիճակը կոծկելու վերաբերյալ Պետրոսյանը նշեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեում և ՔԿ-ում նախաձեռնված են 1.5 տասնյակից ավելի քրեական վարույթներ։ «Քննվում են բոլոր այն փաստերը, որոնց մասին ես ասացի, և կտրվեն քրեաիրավական գնահատականներ»,- նշեց Ռոմանոս Պետրոսյանը։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Арман Царукян стал чемпионом RAF

Ավելի շատ նորություններ

  1. Ես վստահ եմ, որ օրենքի շրջանակում է. Ռոմանոս Պետրոսյանը՝ ՀԷՑ-ի հետ կապված գործընթացի մասին